Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտե

Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտե, արտակարգ մարմին, գործել է Պետրոխորհրդի և բոլշևիկյան կառավարության ժամանակ՝ 1918 թ. փետրվարի 21-ից մինչև մարտ։ Կոմիտեն կազմավորվեց այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանական կայսրության ղեկավարությունը խախտեց զինադադարը և հարձակում սկսեց ռուսական բանակի Հյուսիսային ճակատի ուղղությամբ։ Կոմիտեն գտնվում էր Պետրոգրադում Սմոլնյան ինստիտուտի շենքում։ Կոմիտեն կազմված էր Բյուրոյից և կոմիտեի անդամներից։ Կոմիտեի նախագահն էր Գ. Ե. Զինովևը, քարտուղարը՝ Ս. Ի. Գուսևը։ Կոմիտեն դադարեցրել է իր գոյությունը Բրեստ-Լիտովսկի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտե

Պատմություն

խմբագրել

1918 թ. հունվարի 28-ին խորհրդային պատվիրակությունը Լ. Դ. Տրոցկու գլխավորությամբ, «դադարեցնում ենք պատերազմը, զորացնում ենք բանակը, սակայն խաղաղություն չենք ստորագորում» կարգախոսով ընդհատեց բանակցությունները Բրեստ-Լիտովսկում։ Դրան ի պատասխան գերմանական զորքերը ամբողջ ճակատով հարձակման անցան։ Փետրվարի 21-ին գերմանական զորքերը պաշարեցին Պսկովը, Պետրոգրադը և Պետրոգրադի ռազմական շրջանը։ Նույն օրը Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հրապարակեց «Սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է» դեկրետը[1]։ Կոմիտեն սուղ ժամանակահատվածում կազմակերպեց Կարմիր գվարդիայի ջոկատների ստեղծումը, Կարմիր բանակի զորամասերի և հեղափոխական զինվորների ինքնապաշտպանական դրուժինաները (գնդերը)։ Հրամանների կատարման համար Կոմիտեի ղեկավարությունը Հյուսիսային ճակատի շատ վայրեր ուղարկում էր կոմիսարների։

Կոմիտեի կազմը

խմբագրել
  • Ե. Գ. Զինովև- նախագահ
  • Ս. Ի. Գուսև- քարտուղար

Կոմիտեի Բյուրոյի անդամներ

խմբագրել
  • Յ. Մ. Սվերդլով - Համառուսաստանյան ԿԴԿ-ի նախագահ
  • Վ. Դ. Բոնչ-Բրուևիչ- ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի գործադիր ղեկավար
  • Կ. Ս. Երեմև - Պետրոգրադի ռազմական շրջանի զորքերի հրամանատար
  • Ն. Վ. Կրիլենկո- ենթասպա
  • Ն. Պ. Կոմարով- Պետերոգրադի հեղափոխական ռազմական տրիբունալի պատգամավոր
  • Մ. Մ. Լաշևիչ- Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության անդամ
  • Կ. Ա. Մեխոնոշին- ՌԽՖՍ Ռազմական գործերի Ժողովրդական կոմիսարիատի կոլեգիայի անդամ
  • Ն. Ի. Պոդվոյսկի - ՌԽՖՍ Ռազմական գործերի Ժողովրդական կոմիսար
  • Մ. Ա. Սպիրիդոնովա- Ձախ Էսեռների կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ
  • Մ. Ս. Ուրիցկի - Պետրոգրադի ռազմական շրջանի Արտակարգ շտաբի ղեկավար
  • Յ. Մ. Ֆիշման - Ռուս հեղափոխական, քաղաքական գործիչ
  • Մ. Ա. Լևին- էսեռական
  • Վ. Մ. Սմիրնով- ՌԽՖՍՀ Առևտրի և արդյունաբերության ժողովրդական կոմիսար

Կոմիտեի անդամներ

խմբագրել
  • Գ. Ի. Բոկիի- Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ
  • Վ. Ի. Զոֆ- Պետրոխորհրդի անդամ
  • Մ. Դ. Բոնչ-Բուրևիչ- Գեներալ մայոր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Социалистическое отечество в опасности!». www.hist.msu.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել