Պետրիկա Դարբո (անգլ.՝ Patrika Darbo ապրիլի 6, 1948(1948-04-06)[1], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։

Պետրիկա Դարբո
Patrika Darbo.jpg
Ծնվել էապրիլի 6, 1948(1948-04-06)[1] (73 տարեկան)
ԾննդավայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունGeorgia Southern University?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներPrimetime Emmy Award for Outstanding Actress in a Short Form Comedy or Drama Series?

Դարբոն իր կարիերան սկսել է թատերական բեմից, իսկ ազգային համբավ ձեռք է բերել 1994 թվականի Ռոզաննա կենսագրական հեռուստաֆիլմում խաղացած համանուն դերից հետո[2]։ Ավելի վաղ «Քայլ առ քայլ» (1991-1992) սիթքոմի առաջին եթերաշրջանում նկարահանվել է գլխավոր հերոսի քրոջ դերում[2]։

Թեև Դարբոն խաղացել է ավելի քան յոթանասուն կատակերգական դեր, սակայն առաջին հերթին հայտնի է իր «Մեր կյանքի օրերը» ցերեկային սերիալում խաղացած դերով, որտեղ նկարահանվել է 1998 թվականից մինչև 2005 թվականը։ 2000 թվականին շոուում ունեցած իր դերի համար ներկայացվել է «Էմմի» ցերեկային մրցանակի[3]։ Օճառային օպերա է վերադարձել 2013 թվականի սկզբներին[4]։

Իր կարիերայի ընթացքում հայտնվել է մի շարք կինոֆիլմերում, ինչպիսիք են՝ «Անցյալ գիշեր» (1988), «Արվարձան» (1989), «Բևեռլի Հիլզի վաշտը» (1989), «Հայրիկը մահանում է․․․ Ո՞վ կստանա ժառանգությունը» (1990), «Քորինա, Քորինա» (1994), «Տնային կալանք» (1996), «Արագություն 2։ Հսկողություն կրուիզի վրա» (1997), «Կացինը» (2006), «Չարլի Ուիլսոնի պատերազմը» (2007) և այլն։ Վերջին տարիներին հեռուստատեսությունում հայտնվել է «Լինում է և ավելի վատ» և «Հուսահատ տնտեսուհիները» ֆիլմերում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Patrika Darbo- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-30-ին։ Վերցված է 2013-06-25 
  3. «Awards for Patrika Darbo»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-30-ին։ Վերցված է 2013-06-25 
  4. «Days Of Our Lives Welcomes Back Patrika Darbo.»։ Soaps.com։ 2012-11-15։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-30-ին։ Վերցված է 2013-06-25 

Արտաքին հղումներԽմբագրել