Պետսոնն ու Ֆինդուսը։ փոքրիկ տանջողն ու մեծ ընկերությունը

Պետսոնն ու Ֆինդուսը։ փոքրիկ տանջողն ու մեծ ընկերությունը (գերմ.՝ Pettersson und Findus - Kleiner Quälgeist, große Freundschaft, անգլ.՝ Pettson and Findus: A Little Nuisance, a Great Friendship), գերմանական գեղարվեստական մանկական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2014 թվականին, կինոռեժիսոր Ալի Սամադի Ահադիի կողմից, ըստ շվեդ գրող Սվեն Նուրդկվիստի պատմվածքների։ Սցենարի հիմքում ընկած են Պետսոնի և Ֆինդուսի մասին չորս` «Պատմություն այն մասին, թե ինչպես էր Ֆինդուսը կորել, երբ փոքր էր», «Անվանական թխվածք», «Աղվեսի որս» և «Անծանոթը բանջարանոցում» պատմվածքները։ Ֆիլմը, որը նկարահանվել է խաղարկային կինոյի և եռաչափ անիմացիայի մեթոդով, դարձել է հերոսների արկածների մասին պատմող կինոեռագրության առաջին մասը։

Պետսոնն ու Ֆինդուսը։ փոքրիկ տանջողն ու մեծ ընկերությունը
գերմ.՝ Pettersson und Findus – Kleiner Quälgeist, große Freundschaft[1]
Երկիր Գերմանիա[1]
Ժանրմանկական ֆիլմ
Թվականմարտի 13, 2014[2][1][3]
Լեզուգերմաներեն[4]
ՌեժիսորԱլի Սամադի Ահադի[5][1]
ՊրոդյուսերThomas Springer?[1], Q106635282?[1] և Helge Sasse?[1]
Սցենարի հեղինակThomas Springer?[1]
ԴերակատարներUlrich Noethen?[1], Մարիաննա Զեգերբրեխտ[1] և Max Herbrechter?[1]
ՕպերատորՄաթիաս Նոյման[1]
ԵրաժշտությունAli N. Aşkın?[1]
ՄոնտաժԱնդրեա Մերտենս[1]
Պատմվածքի վայրՇվեդիա
Նկարահանման վայրMMC Studios Cologne?[4]
ԿինոընկերությունTradewind Pictures?[1]
Տևողություն90 րոպե[1]
ՆախորդPettson & Findus IV Forget-Abilities?
ՀաջորդՊետսոնն ու Ֆինդուսը․ աշխարհի լավագույն Սուրբ Ծնունդը
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ծեր Պետսոնն ապրում էր մենակ, գյուղի փոքր կարմիր տնակում։ Նրա գործերը քիչ չեն, առավել ևս, որ Պետսոնը սիրում է տարբեր օգտակար մեխանիզմներ հորինել տնային գործերի համար, նաև` նա պետք է հետևի հավերին և իր բանջարանոցին։ Բայց երբեմն Պետսոնն իրեն միայնակ է զգում։

Մի անգամ նրա հարևանուհի Բեդա Անդերսսոնը ծերուկին մի մոլորված կատվիկ է տալիս, որին նա գտել էր անտառում, սունկ հավաքելիս։ Պետսոնը կատվիկի անունը դնում է Ֆինդուս, քանի որ Բեդան նրան բերել էր այդ անվանումով կանաչ ոլոռի պահածոյի արկղի մեջ դրած։ Շուտով պարզվում է, որ Ֆինդուսն խոսել գիտի, և ժամանակի ընթացքում ծերուկն ու կատվիկը դառնում են լավ ընկերներ։ Տեսնելով նկարի վրայի ծաղրածուի երկար կանաչ տաբատը` Ֆինդուսը խնդրում է Պետսոնին իր համար էլ նույնից պատրաստել։ Եվ իմանալով, որ ծննդյան տարեդարձին ընդունված է հոբելյարի համար տորթ պատրաստել, Ֆինդուսը պահանջում է ամեն օր նշել իր ծնունդը և թխել իր սիրած մուրաբայով տորթը։ Մի անգամ, սակայն, տորթը պատրաստում վտանգվում է. ալյուրը վերջացել էր, իսկ խանութ գնալու համար պետք էր վերանորոգել հեծանիվը։ Միևնույն ժամանակ այն աստիճանի մոտ, որն անհրաժեշտ է ձեղնահարկից գործիքները բերելու համար, տեղավորվել էր հարևան Գուստավսոնի մեծ ցուլը։ Սակայն անվախ Ֆինդուսի օգնությամբ, որն իրեն ցլամարտիկ էր երևակայում, Պետսոնին հաջողվում է վերցնել աստիճանը, և տորթը նորից թխվում է։

Այդ ժամանակ հարևան Գուստավսոնը հայտնում է Պետսոնին, որ շրջակայքում աղվես է հայտնվել, որը, հնարավոր է, գիշերը կգա և կգողանա Պետսոնի հավերին։ Պետսոնը և Ֆինդուսն օդապարուկի մեջ պղպեղ լցնելով արհեստական հավիկ են պատրաստում, ինչպես նաև` տարածքում ճայթուկներ են դնում։ Հաջորդ գիշեր նրանք խղճում են աղվեսին, քանի որ պարզվում է` նա փոքրիկ և կաղ է, սակայն հարևան Գուստավսոնն իր շան` Խապոյի հետ հայտնվում են պայթյունների էպիկենտրոնում։

Գուստավսոնից Պետսոնին մնում է մի ճղճղան աքլոր, որի հետ Ֆինդուսը չէր հաշտվում։ Մի անգամ Ֆինդուսը, ձևացնելով, թե գործում է Պետսոնի անունից, արգելում է աքլորին առավոտյան և երեկոյան կանչել մեկ րոպեից երկար, և վիրավորված աքլորը կորչում է։ Նա նորից հայտնվում է Գուստավսոնի մոտ, որը վերջնական որոշում է աքլորից ապուր պատրաստել։ Բայց Ֆինդուսը փրկում է աքլորին` անվանելով նրան իր լավագույն ընկեր։ Բոլոր հարևանները և գազանները հավաքվում են Պետսոնի տարածքում և հաշտվում` ուրախանալով իրենց ընկերության համար։

Դերերում խմբագրել

  • Ուլրիխ Նյոտեն` Պետսոն
  • Մարիաննա Զյոգեբրեխտ` Բեդա Անդերսոն
  • Մաքս Խերբրեխտեր` Գուստավսոն
  • Ռոքսաննա Ամադի` Ֆինդուս (ձայն)

Պարգևներ խմբագրել

  • 2014` մրցանակ լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում` Deutsche Film- und Medienbewertung (FBW)-ի կողմից[6]
  • 2014` մանկական զանգվածային լրատվամիջոցների «Սպիտակ փիղ» մրցանակ (Der Weisse Elefant) ռեժիսոր Ալի Սամադի Ահադիին[6]
  • 2014` Շվեդիայում կայացած Խաղաղության և սիրո փառատոնի մրցանակ` լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում (Best Kids Film Award)[6]

Շարունակություն խմբագրել

Նոյեմբերին 2016 թվականին դուրս է եկել ֆիլմի շարունակությունը` «Պետսոնն ու Ֆինդուսը․ աշխարհի լավագույն Սուրբ Ծնունդը» վերնագրով (գերմ.՝ Pettersson und Findus - Das schönste Weihnachten überhaupt)[7]: 2018 թվականին թողարկվել է կինոեռագրության երրորդ` «Պետսոնն և Ֆինդուսը։ Ֆինդուսը տեղափոխվում է» մասը (գերմ.՝ Pettersson und Findus - Findus zieht um)[8]:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել