Պետսոնն ու Ֆինդուսը։ փոքրիկ տանջողն ու մեծ ընկերությունը
Պետսոնն ու Ֆինդուսը։ փոքրիկ տանջողն ու մեծ ընկերությունը (գերմ.՝ Pettersson und Findus - Kleiner Quälgeist, große Freundschaft, անգլ.՝ Pettson and Findus: A Little Nuisance, a Great Friendship), գերմանական գեղարվեստական մանկական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2014 թվականին, կինոռեժիսոր Ալի Սամադի Ահադիի կողմից, ըստ շվեդ գրող Սվեն Նուրդկվիստի պատմվածքների։ Սցենարի հիմքում ընկած են Պետսոնի և Ֆինդուսի մասին չորս` «Պատմություն այն մասին, թե ինչպես էր Ֆինդուսը կորել, երբ փոքր էր», «Անվանական թխվածք», «Աղվեսի որս» և «Անծանոթը բանջարանոցում» պատմվածքները։ Ֆիլմը, որը նկարահանվել է խաղարկային կինոյի և եռաչափ անիմացիայի մեթոդով, դարձել է հերոսների արկածների մասին պատմող կինոեռագրության առաջին մասը։
Երկիր | Գերմանիա[1] |
---|---|
Ժանր | մանկական ֆիլմ և կենդանի դերասաններով մուլտֆիլմ |
Թվական | մարտի 13, 2014[2][1][3] |
Լեզու | գերմաներեն[4] |
Ռեժիսոր | Ալի Սամադի Ահադի[5][1] |
Պրոդյուսեր | Thomas Springer?[1], Q106635282?[1] և Helge Sasse?[1] |
Սցենարի հեղինակ | Thomas Springer?[1] |
Դերակատարներ | Ulrich Noethen?[1], Մարիաննա Զեգերբրեխտ[1] և Max Herbrechter?[1] |
Օպերատոր | Մաթիաս Նոյման[1] |
Երաժշտություն | Ali N. Aşkın?[1] |
Մոնտաժ | Անդրեա Մերտենս[1] |
Պատմվածքի վայր | Շվեդիա |
Նկարահանման վայր | MMC Studios Cologne?[4] |
Կինոընկերություն | Tradewind Pictures?[1] |
Տևողություն | 90 րոպե[1] |
Նախորդ | Pettson & Findus – Glömligheter? |
Հաջորդ | Պետսոնն ու Ֆինդուսը․ աշխարհի լավագույն Սուրբ Ծնունդը |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելԾեր Պետսոնն ապրում էր մենակ, գյուղի փոքր կարմիր տնակում։ Նրա գործերը քիչ չեն, առավել ևս, որ Պետսոնը սիրում է տարբեր օգտակար մեխանիզմներ հորինել տնային գործերի համար, նաև` նա պետք է հետևի հավերին և իր բանջարանոցին։ Բայց երբեմն Պետսոնն իրեն միայնակ է զգում։
Մի անգամ նրա հարևանուհի Բեդա Անդերսսոնը ծերուկին մի մոլորված կատվիկ է տալիս, որին նա գտել էր անտառում, սունկ հավաքելիս։ Պետսոնը կատվիկի անունը դնում է Ֆինդուս, քանի որ Բեդան նրան բերել էր այդ անվանումով կանաչ ոլոռի պահածոյի արկղի մեջ դրած։ Շուտով պարզվում է, որ Ֆինդուսն խոսել գիտի, և ժամանակի ընթացքում ծերուկն ու կատվիկը դառնում են լավ ընկերներ։ Տեսնելով նկարի վրայի ծաղրածուի երկար կանաչ տաբատը` Ֆինդուսը խնդրում է Պետսոնին իր համար էլ նույնից պատրաստել։ Եվ իմանալով, որ ծննդյան տարեդարձին ընդունված է հոբելյարի համար տորթ պատրաստել, Ֆինդուսը պահանջում է ամեն օր նշել իր ծնունդը և թխել իր սիրած մուրաբայով տորթը։ Մի անգամ, սակայն, տորթը պատրաստում վտանգվում է. ալյուրը վերջացել էր, իսկ խանութ գնալու համար պետք էր վերանորոգել հեծանիվը։ Միևնույն ժամանակ այն աստիճանի մոտ, որն անհրաժեշտ է ձեղնահարկից գործիքները բերելու համար, տեղավորվել էր հարևան Գուստավսոնի մեծ ցուլը։ Սակայն անվախ Ֆինդուսի օգնությամբ, որն իրեն ցլամարտիկ էր երևակայում, Պետսոնին հաջողվում է վերցնել աստիճանը, և տորթը նորից թխվում է։
Այդ ժամանակ հարևան Գուստավսոնը հայտնում է Պետսոնին, որ շրջակայքում աղվես է հայտնվել, որը, հնարավոր է, գիշերը կգա և կգողանա Պետսոնի հավերին։ Պետսոնը և Ֆինդուսն օդապարուկի մեջ պղպեղ լցնելով արհեստական հավիկ են պատրաստում, ինչպես նաև` տարածքում ճայթուկներ են դնում։ Հաջորդ գիշեր նրանք խղճում են աղվեսին, քանի որ պարզվում է` նա փոքրիկ և կաղ է, սակայն հարևան Գուստավսոնն իր շան` Խապոյի հետ հայտնվում են պայթյունների էպիկենտրոնում։
Գուստավսոնից Պետսոնին մնում է մի ճղճղան աքլոր, որի հետ Ֆինդուսը չէր հաշտվում։ Մի անգամ Ֆինդուսը, ձևացնելով, թե գործում է Պետսոնի անունից, արգելում է աքլորին առավոտյան և երեկոյան կանչել մեկ րոպեից երկար, և վիրավորված աքլորը կորչում է։ Նա նորից հայտնվում է Գուստավսոնի մոտ, որը վերջնական որոշում է աքլորից ապուր պատրաստել։ Բայց Ֆինդուսը փրկում է աքլորին` անվանելով նրան իր լավագույն ընկեր։ Բոլոր հարևանները և գազանները հավաքվում են Պետսոնի տարածքում և հաշտվում` ուրախանալով իրենց ընկերության համար։
Դերերում
խմբագրել- Ուլրիխ Նյոտեն` Պետսոն
- Մարիաննա Զյոգեբրեխտ` Բեդա Անդերսոն
- Մաքս Խերբրեխտեր` Գուստավսոն
- Ռոքսաննա Ամադի` Ֆինդուս (ձայն)
Պարգևներ
խմբագրել- 2014` մրցանակ լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում` Deutsche Film- und Medienbewertung (FBW)-ի կողմից[6]
- 2014` մանկական զանգվածային լրատվամիջոցների «Սպիտակ փիղ» մրցանակ (Der Weisse Elefant) ռեժիսոր Ալի Սամադի Ահադիին[6]
- 2014` Շվեդիայում կայացած Խաղաղության և սիրո փառատոնի մրցանակ` լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում (Best Kids Film Award)[6]
Շարունակություն
խմբագրելՆոյեմբերին 2016 թվականին դուրս է եկել ֆիլմի շարունակությունը` «Պետսոնն ու Ֆինդուսը․ աշխարհի լավագույն Սուրբ Ծնունդը» վերնագրով (գերմ.՝ Pettersson und Findus - Das schönste Weihnachten überhaupt)[7]: 2018 թվականին թողարկվել է կինոեռագրության երրորդ` «Պետսոնն և Ֆինդուսը։ Ֆինդուսը տեղափոխվում է» մասը (գերմ.՝ Pettersson und Findus - Findus zieht um)[8]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 filmportal.de — 2005.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Pettersson und Findus - Kleiner Quälgeist, große Freundschaft — 2000.
- ↑ 4,0 4,1 Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Online-Filmdatenbank (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Pettersson und Findus – Kleiner Quälgeist, grosse Freundschaft - Tradewind Pictures
- ↑ Петсон и Финдус: Лучшее на свете Рождество (2016) - IMDb
- ↑ Pettersson und Findus - Findus zieht um (2018) - IMDb