Պետեր Օզգյան

կոմպոզիտոր

Պետեր Օզգյան (նաև՝ Պետրոս, ապրիլի 27, 1932(1932-04-27) կամ 1932, Դուբրովնիկ, Հարավսլավիա - ապրիլի 1, 1979(1979-04-01) կամ 1979), հայ կոմպոզիտոր։

Պետեր Օզգյան
Ծնվել էապրիլի 27, 1932(1932-04-27) կամ 1932
Դուբրովնիկ, Հարավսլավիա
Մահացել էապրիլի 1, 1979(1979-04-01) կամ 1979
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Բելգրադի երաժշտական ակադեմիան։ 1959 թվականին արժանացել է Ս. Ռիստեկի անվան մրցանակի։ Դասավանդել է երաժշտատեսական առարկաներ։ Գրել է ազգային հնչերանգներով հագեցած գործիքային և նվագախմբային երկեր, որտեղ օգտագործել է ատոնալ, պոլիտոնալ, սերիական երաժշտական համակարգերի տարրեր, ստեղծել ինքնատիպ արտահայտչամիջոցներ։

1973 թվականին այցելել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կատարվել են նրա կվարտետը, դաշնամուրային կոնցերտը, սիմֆոնիետը, դաշնամուրային վարիացիաները, սյուիտը՝ ֆլեյտայի և լարային նվագախմբի համար։ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանին է նվիրել սերբական Պատարագի ձայնագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։