Պետեր Ույվագի
Պետեր Ույվագի (հունգ.՝ Peter Ujvagi, մարտի 31, 1949, Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն), Հունգարիայում ծնված ամերիկյան դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Օհայո նահանգի 47-րդ շրջանից։ Ներկայացնում է Թոլեդո և Լուկաս շրջանները (հունվարի 3, 2003 թվական-մարտի 19, 2010 թվական)։
Պետեր Ույվագի | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թոլեդոյի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 31, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կենսագրություն
խմբագրելՊետեր Ույվագին ծնվել է 1949 թվականին Բուդապեշտում Էդ և Մագդա Ույվագիների ընտանիքում։ 1956 թվականի Հունգարական հեղափոխությունից հետո 7 տարեկան հասակում ծնողների հետ գաղթել է ԱՄՆ։ Ունի երկու եղբայր՝ Էդ և Չարլզ։ Կարճ ժամանակահատված ավստրիական փախստականների ճամբարում մնալուց հետո ընտանիքը ժամանել է Օհայո նահանգի Թոլեդո քաղաք։ 1993 թվականին Պետերը եղել է Հունգարիայի վարչապետի պետական հուղարկավորության ամերիկյան պատվիրակության անդամ։
Պետեր Ույվագին հանդիսանում է հունգարա-ամերիկյան կոալիցիայի հիմնադիր անդամ և գործադիր հանձնաժողովի անդամ։ Նա ակտիվ գործունեություն է ծավալում Մեծ Թոլեդոյի հունգարական ակումբում, Բիրմինգհեմի մշակութային կենտրոնում, ընդգրկված է Մեծ Թոլեդոյի արվեստի հանձնաժողովի տնօրենների խորհրդի կազմում։
Նրա մականուն է «Արևելյան Թոլեդոյի քաղաքապետ»[1]։ Օհայոյի մյուս հունգարացի ներկայացուցիչը 49-րդ շրջանից Մատ Սոլոսին է։
Օհայոյի ներկայացուցիչների պալատ
խմբագրելԹերեզա Ֆեդորից հետո Պետեր Ույվագին մասնակցեց Օհայոյի ներկայացուցիչների պալատի թափուր պաշտոնի համար ընտրությանը՝ ստանալով 67.76% ձայն[2], 2004 թվականին նա ստացավ ձայների 71.22%-ը, 2006 թվականին՝ 73.85%-ը, 2008 թվականին նա անարգել թեկնածու էր։
Օրենսդիր բնագավառում Ույվագին ազդեցիկ դեր ուներ բյուջետային հարցերի գործում և որոշ ժամանակ եղել է Ֆինանսների կոմիտեի տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ։
2010 թվականի մարտի 17-ին Ույվագին հրաժարվել է Օհայոյի ներկայացուցիչների պալատի իր պաշտոնից՝ դառնալով նոր Լուկաս համայնքի ղեկավարը[3]։ Այս պաշտոնում նա հաջորդել է Ջո Վոլտերին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Mayor of East Toledo». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «2002 election results». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Lucas County will pay Ujvagi $105,684(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Peter Ujvagi's biography Արխիվացված 2011-05-21 Wayback Machine
- Toledo area offered haven for refugees of crushed revolt(չաշխատող հղում)