Պետեր Կոռնելիուս
Կառլ Ավգուստ Պետեր Կոռնելիուս (գերմ.՝ Carl August Peter Cornelius, դեկտեմբերի 24, 1824[1][2][3][…], Մայնց, Հեսսենի մեծ դքսություն - հոկտեմբերի 26, 1874[1][2][3][…], Մայնց, Գերմանական կայսրություն), գերմանացի կոմպոզիտոր և երաժշտական քննադատ։
Պետեր Կոռնելիուս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Carl August Peter Cornelius |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1824[1][2][3][…] Մայնց, Հեսսենի մեծ դքսություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1874[1][2][3][…] (49 տարեկան) Մայնց, Գերմանական կայսրություն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող, համալսարանի դասախոս, երաժշտական քննադատ և թարգմանիչ |
Աշխատավայր | Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
![]() |
Նկարիչ Պետեր Յոզեֆ ֆոն Կոռնելիուսի զարմիկը։
Կոռնելիուսի ստեղծագործություններից առավել հայտնի է «Բաղդադի սափրիչը» (գերմ.՝ Der Barbier von Bagdad, 1858) կոմիկական օպերան, որը մեր օրերին երբեմն կատարվում է հատկապես գերմանական օպերային թատրոններում։ Կորնելիուսն իր երկրորդ՝ «Սիդ» (գերմ.՝ Der Cid) օպերան ավարտին է հասցրել 1863 թ.: Կորնելիուսը Ռիխարդ Վագների ստեղծագործությունների ջատագով էր, պաշտպանել և հանրահռչակել է այն իր մի շարք հոդվածներում։ Կորնելիուսը հեղինակ է մի շարք երգերի, խմբերային ստեղծագործությունների, լարային կվարտետների, սոնատների։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag