Պեմզաբետոն, թեթև բետոն, որում որպես լցանյութ օգտագործվում է պեմզան (բնական, խարամային)։ Ըստ նշանակման պեմզաբետոն լինում է ջերմամևկուսիչ (կիրառվում է, գլխավորապես, բազմաշերտ պատող կոնստրուկցիաներում), կոնստրուկտիվ-ջերմամևկուսիչ (օգտագործվում է, հիմնականում, պատի միաշերտ պանելներում) և կոնստրուկտիվ (նախատեսվում է շենքերի և կառույցների կրող կոնստրուկցիաների համար)։ Պեմզաբետոնի ծավալային զանգվածը 500—1800 կգ/մ³ է, սեղմման ամրությունը՝ 0,5—30 Մն/մ², ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,15—0,7 վտ/(մ-K)։ Պեմզաբետոնի առաձգականության մոդուլը սովորական (ծանր) բետոնի համեմատությամբ փոքր է (մոտ 2 անգամ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 228