Պեետրի դաստակերտ (էստ․՝ Peetri mõis, գերմ.՝ Peterhof), նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։

Պատմություն խմբագրել

Պեետրի դաստակերտը հիմնադրվել է XVIII դարում։ Իր գոյության ողջ ընթացքում Պեետրի դաստակերտը եղել է Վյայանա դաստակերտի մի մասը։

Պեետրի դաստակերտը երբեք չի ունեցել աչքի ընկնող որևէ շինություն։ Այն իրականում անասնապահական դաստակերտ էր։ Ներկայումս Պեետրի դաստակերտի շինություններից ոչինչ չի պահպանվել։ Մեր օրերում Պեետրի դաստակերտի նախկին տարածքում տեղակայված են բնակելի տներ։

Արտաքին հղումներ խմբագրել