Պացիֆիկ
Պացիֆիկ (անգլ.՝ pacific - «խաղաղ, խաղաղասեր, հաշտարար»), խաղաղության, զինաթափման, հակապատերազմական շարժման միջազգային սիմվոլ։ Այս նշանն (☮) ի սկզբանե ստեղծվել է բրիտանական միջուկային զինաթափման շարժման համար։ 1958 թվականի փետրվարի 21-ին այն մշակել և ավարտին է հասցրել պրոֆեսիոնալ բրիտանացի նկարիչ և դիզայներ Ջերալդ Հոլթոմը՝ Ատոմային պատերազմի դեմ ուղղակի գործողությունների կոմիտեի երթի համար։ Երթը նախատեսվում էր անցկացնել ապրիլի 4-ին Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակից մինչև Անգլիայի Էլդերմեստոն քաղաքի միջուկային զենքի հետազոտությունների վարչությունը[1]։ Դրանից հետո խորհրդանիշն ընդունվել Է Միջուկային զինաթափման շարժման կողմից (CND) և 1960-ական թվականներին դարձել այդ ժամանակվա հակապատերազմական շարժման և հակամշակույթի միջազգային խորհրդանշանը։
![]() | |
Տեսակ | խորհրդանիշ |
---|---|
Մասն է | symbolic language? |
Նկար
խմբագրելՆշանը N և D սեմաֆորային ազդանշանների համադրությունն է, ինչը նշանակում է «միջուկային զինաթափում» (անգլ.՝ nuclear disarmament)։ Սեմաֆորական այբուբենի մեջ N տառը փոխանցվում է՝ շրջված V տառի տեսքով երկու դրոշ պահելով, իսկ D տառը՝ մեկ դրոշը վեր է պահում, մյուսը՝ ներքև։ Այս երկու ազդանշանները, միմյանց վրա դրված, պատկերել են խաղաղության նշանի ձևը։ CND-ի առաջին պաշտոնական տարբերակում գծերը լայնացել են կենտրոնից, և նշանն սպիտակ էր սևի վրա[2]։
Հոլթոմը հետագայում «Peace News» («Խաղաղության լուրեր») ամսագրի խմբագիր Հյու Բրոքին ավելի մանրամասն բացատրել է գաղափարի ծագումը։
Ես հուսահատության, խորը հուսահատության մեջ էի։ Ես պատկերել եմ ինձ՝ մի հուսահատ մարդու, որը ձեռքերը բաց է թողել ու մի կողմ քաշվել, ինչպես որ գյուղացին՝ Գոյայի «1808 թվականի մայիսի 3-ը Մադրիդում» կտավում։ Ես նկարը գծով ձևայնացրի և դրա շուրջը շրջան կազմեցի։ |
«Պացիֆիկ» նշանի մեկ այլ հնարավոր նշանակությունը կարող է լինել բոլոր ճանապարհների միավորումը որպես մարդկության միասնության խորհրդանիշ։
Կան նաև այս խորհրդանիշի՝ որպես աղավնու ոտնաթաթի հետքի մեկնաբանություններ։
Խաղաղության նշանն առաջին անգամ Միացյալ Նահանգներում հայտնի է դարձել 1958 թվականին՝ այն բանից հետո, երբ Ալբերտ Բիգելոուն խաղաղության նշանով դրոշով զարդարված իր փոքրիկ նավակով ժամանել Է միջուկային փորձարկումների վայր։ Խորհրդանիշը 1960 թվականին Ամերիկա է բերել Չիկագոյի համալսարանի ուսանող Ֆիլիպ Օլթբեկը, որն Անգլիա էր մեկնել որպես Խաղաղության ուսանողական միության (SPU) պատվիրակ՝ խաղաղության անգլիացի կողմնակիցների հետ հանդիպելու համար։ Օլթբեկը գնել է «հավի հետքերով» պատկերանշանների պարկը և վերադարձել Չիկագո, որտեղ SPU-ն համոզել է վերատպել պատկերանշանները և օգտագործել այդ նշանը որպես իր խորհրդանիշ։ Հաջորդ չորս տարվա ընթացքում SPU-ն հանրակացարաններում տպագրել և վաճառել է հազարավոր պատկերանշաններ։ 1960-ական թվականների վերջին խաղաղության նշանը դարձել է պատերազմի հակառակորդների կողմից ընդունված միջազգային խորհրդանիշը[3]։
Իմ կենսագրության ամենատարօրինակ և, թերևս, ամենահետաքրքիր փաստն այն էր, որ խաղաղության խորհրդանիշը («պացիֆիկ» կամ «խաղաղության խաչ» նշանը) բերեցի Միացյալ Նահանգներ։ - [4]
|
Յունիկոդում խաղաղության նշանը U+262E-ն է՝ ☮, և, հետևաբար, HTML-ում կարող է պատկերված լինել որպես ☮
կամ ☮
։ Այնուամենայնիվ, բրաուզերը կարող է չունենալ համապատասխան տառատեսակը՝ այն պատկերելու համար։
CND-ի նշանի բնօրինակ պատկերը պահվում է Անգլիայի խաղաղության թանգարանում[5], որտեղ ցուցադրված է ճշգրիտ օրինակը։
Փաստեր
խմբագրել- 1973 թվականին ՀԱՀ-ի կառավարությունը փորձել է արգելել ապարտհեյդի հակառակորդների կողմից խորհրդանիշի օգտագործումը[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «A Piece of Our Time». Time. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «The CND logo». Campaign for Nuclear Disarmament. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Kolsbun, Ken. Peace: The Biography of a Symbol / Ken Kolsbun, Mike Sweeney. — National Geographic Books, 2008. — ISBN 9781426202940.
- ↑ ««Вышка не боится рисковать»». Высшая школа экономики.
- ↑ «The Peace Museum, Bradford». The Peace Museum. Արխիվացված է օրիգինալից 2015-09-14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ "World's best-known protest symbol turns 50" Արխիվացված 20 Մարտ 2012 Wayback Machine. BBC News Magazine, 20 March 2008
Արտաքին հղումներ
խմբագրել- ☮-ը Scriptsource.org կայքում(անգլ.)
- «Խաղաղության խորհրդանիշ «պացիֆիկը» նշում է իր հոբելյանը․ այն 50 տարեկան է». Newsru.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.(ռուս.)