Ձևայնացում, իմացությաև որևէ բովանդակային բնագավառ (կշռադատություն, ապացուցում, ինֆորմացիայի դասակարգում, տեսություն և այլն) ձևային համակարգի կամ հաշվի տեսքով ներկայացնելը։

Զարգացում խմբագրել

Ձևայնացումը հանդես է եկել մտածողության ու լեզվի հետ մեկտեղ։ Նրա հետագա զարգացումը կապված է գրերի գյուտի, մաթեմատիկական սիմվոլիկայի ստեղծման, իսկ ավելի ուշ՝ իմացության տարբեր բնագավառներում մաթեմատիկական մեթոդների ներթափանցման հետ։ Այդ պրոցեսին մեծ չափով նպաստել է նաև տրամաբանության ձևայնացումը։

Արդի մակարդակով ձևայնացումը հենվում է որոշակի վերացությունների իդեալականացման և նշանային լեզվի բազայի վրա։ Ձևայնացման շնորհիվ ինտուիցիայով պայմանավորված փաստարկումներն ու ըմբռնումները փոխարինվում են որոշակի ու միանշանակ սահմանումներով ու արտածման կանոններով, որը և հնարավորություն է տալիս համակարգել գիտելիքները, բացահայտել տեսության դրույթների միջև եղած բոլոր կապերը, միարժեք կերպով ձևակերպել պրոբլեմները, ճշգրտել ապացուցումները։

Ձևայնացման ընթացքում բացահայտ կերպով ներկայացվում են բոլոր տրամաբանական կապերն ու անցումները, ուստի տեսությունները կորցնում են իրենց ինտուիտիվ ակնհայտ բնույթը և հավաքությունը։

Ձևայնացումը սահմանափակված է որոշակի շրջանակներով։ Մինչև վերջ ձևայնացվել կարող են միայն պարզագույն կառուցվածք ունեցող տեսությունները։ Ավելի «հարուստ» տեսությունները ձևայնացնելիս, նրանցում միշտ մնում է որոշ բովանդակային «մնացորդ», այսինքն, բովանդակային տեսակետից ճշմարիտ, բայց ձևայնորեն չապացուցվող դրույթներ։ Ձևայնացման դերը ներկայումս մեծ մասամբ կապված է գիտությունների «կիբեռնետիկացման» հետ, երբ մեքենայական լուծումներ են որոնվում այնպիսի պրոբլեմների համար, որոնց լուծումը ավանդաբար համարվել է մարդկային բանականության մենաշնորհը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 699