Պարօդոնտիտ
Պարօդոնտիտ (հին հունարեն՝ παρα-՝ «հար», ὀδούς՝ «ատամ», լատին․՝ -itis՝ վերջածանց, որը ցույց է տալիս հիվանդության բորբոքային բնույթը), այլ կերպ, պարօդոնտալ հյուսվածքների բորբոքային հիվանդություն, որը բնութագրվում է վերին կամ/և ստորին ծնոտների ալվեոլային մասի նորմալ կառուցվածքի ոչնչացմամբ։ Ինչպես պարօդոնտիտը, այնպես էլ պարոդոնտալ այլ հիվանդությունները բավականին տարածված են։
Պարօդոնտիտ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Actinobacillus actinomycetemcomitans?, P. gingivalis?, Peptostreptococcus micros?, E. corrodens?, Tannerella forsythia?, T. denticola?, F. nucleatum?, P. intermedia?, Prevotella nigrescens?, P. micra?, C. gracilis?, Campylobacter rectus?, Eubacterium nodatum?, C. concisus?, Enterococcus faecalis V583? և ծխում |
Վնասում է | tooth supporting structure? |
Բժշկական մասնագիտություն | Պարօդոնտոլոգիա և ատամնաբուժություն |
ՀՄԴ-10 | K05.205.2,K05.305.3 |
Periodontitis Վիքիպահեստում |
Պարօդոնտիտի դասակարգում
խմբագրելԴասակարգումը ըստ ՀՄԴ-10-ի (1997 թվական):
Սուր պարօդոնտիտ (K05.2):
K05.20 - լնդերի ծագման պերիօդոնտալ (պարօդոնտալ) թարախակույտ առանց ֆիստուլայի,
K05.21 - լնդերի ծագման պերիօդոնտալ (պարօդոնտալ) թարախակույտ ֆիստուլայով։
Քրոնիկ պարօդոնտիտ (KО5.3):
K05.30 - տեղայնացված,
K05.31 - ընդհանրացված,
K05.32 - քրոնիկ պերիկորոնիտ (հարպսակաբորբ),
K05.33 - խտացված ֆոլիկուլ (սանձիկի հիպերտրոֆիա)։
Դասակարգում ըստ բարդության աստիճանի․
Թեթև - պարօդոնտալ գրպանները 4 մմ-ից ոչ ավելի, միջարմատային միջնապատի ոսկրային հյուսվածքի ոչնչացում մինչև արմատների երկարության 1/3-ը, պաթոլոգիական շարժունակություն չկա։
Միջին - գրպանները 4-ից 6 մմ, միջնապատերի ոսկրային հյուսվածքի ոչնչացում արմատների երկարության 1/3-1/2-ով, պաթոլոգիական շարժունակություն 1-2 աստիճան։
Ծանր - գրպանների խորությունը ավելի քան 6 մմ, միջնապատերի ոսկրային հյուսվածքի ոչնչացումը ավելի քան արմատների երկարության 1/2-ով, պաթոլոգիական շարժունակությունը 2-3 աստիճան։
Ըստ տարածվածության․
Տեղայնացված (կիզակետային) և ընդհանրացված
Կլինիկական դրսևորումներ
խմբագրելՀիվանդությունը դրսևորվում է ալվեոլային մասերի պրոգրեսիվ ոչնչացմամբ (մասնավորապես՝ այդ պրոցեսների ատամնային բջիջները)։ Նախնական փուլերի ախտանիշները քիչ են․ լնդերի արյունահոսություն, փխրուն ատամներ, երբեմն՝ մածուցիկ թուք, ատամնափառեր։ Ալվեոլային պրոցեսների արագ ոչնչացման պատճառով ակտիվ և արագ ընթացքով ատամները աստիճանաբար ընկնում են։
Պարօդոնտիտի սրման ժամանակ կլինիկական դրսևորումներն ավելի բազմազան են՝ լնդերի բորբոքում, ատամնային գրպանիկներից թարախի արտանետում, բերանի տհաճ հոտ, ատամների պաթոլոգիական շարժունակություն, դրանց տեղաշարժեր։ Հանդիպում են նաև լնդերի վրա թարախակույտեր և ֆիստուլներ, ենթաստործնոտային ավշային հանգույցների մեծացում և բորբոքում։ Պարօդոնտիտի հաճախակի սրացումներով քրոնիկ ընթացքը կարող է ուղեկցվել մանրէաբանական ալերգիաներով։
Էթիոլոգիա և պաթոգենեզ
խմբագրելՊարօդոնտիտի զարգացման պատճառները լինում են ընդհանրացված (համակարգային) և տեղայնացված։
- Տեղայնացված պատճառներ․
- Միկրոօրգանիզմներ - պարօդոնտիտի առաջացման հիմնական տեղայնացված պատճառն է։ Դրանց առաջնային աղբյուրը ատամնափառն է ։ Պարօդոնտիտի ծանր դեպքերում առավել հաճախ հայտնաբերվում են Porphyromonas gingivalis, Actinobacillus actinomycetemcomitans, Prevotella intermedia, Treponema denticola։
- Պատճառների մյուս խումբը տրավմատիկ է։ Դրանք ներառում են՝ կծվածքի տրավմատիկ անոմալիաներ, բերանի լորձաթաղանթի լարերի և սանձիկերի ուշեղ ամրացում, ատամների դիրքի կուտակումներ և անոմալիաներ, ծամելու մկանների հիպերտոնիա։
- Ընդհանուր պատճառներ․
- Սոմատիկ պաթոլոգիա (շաքարային դիաբետ, իմունային անբավարարություն, վիտամին D-ի անբավարարություն, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ և այլն), որն ուղեկցվում է այսպես կոչված «պարօդոնտալ համախտանիշով»։
- Բացի այդ, շատ քրոնիկ հիվանդություններ, չունենալով պարօդոնտի վրա հատուկ ազդեցություն, նախատրամադրում են քրոնիկ պարօդոնտիտի առաջացմանը կամ ծանրացնում ընթացքը։
Ռիսկի գործոններ
խմբագրելՊարօդոնտիտի ընթացքի վրա բացասաբար են ազդում ատամնաքարերի նստվածքները, ծխելը[1]։ Հետազոտողների տվյալների համաձայն, ծխախոտի ծուխը և դրա բաղադրիչները նպաստում են կենսաթաղանթի ձևավորմանը, որը ներառում է տարբեր պաթոգեն միկրոօրգանիզմներ, ինչպիսիք են՝ Staphylococcus aureus, Streptococcus mutans, Klebsiella pneumoniae и Pseudomonas aeruginosa[2]։ Ծխելը կարող է մեծացնել հավանականությունը, որ այդ միկրոօրգանիզմներից մի քանիսը ոչ միայն ինտենսիվորեն կբազմապատկվեն, այլև ամուր կամրապնդվեն բերանի խոռոչում ՝ աջակցելով քրոնիկ բորբոքումներին և պարօդոնտալ հիվանդություններին։
Կապը այլ հիվանդությունների հետ
խմբագրելԵրիկամների քրոնիկ հիվանդություններ․ Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարօդոնտիտը կապված է մի շարք համակարգային հիվանդությունների հետ, որոնցից է երիկամների քրոնիկ հիվանդությունը[3]։ Բիրմինգհեմի համալսարանի պրոֆեսոր Յան Չափլը, ավելի քան 13000 մարդու տվյալների ուսումնասիրության արդյունքում, պարզել է, որ վերջին 10 տարիների ընթացքում երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդների մոտ մահացության մակարդակը հավասար է 32%-ի՝ պարօդոնտալ հիվանդության բացակայության դեպքում, մինչդեռ պարօդոնտալ հիվանդությամբ և երիկամների հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ մահացության մակարդակը հավասար է 41%-ի, ինչը համեմատելի է շաքարախտով և առանց դրա CKD-ով հիվանդների մահացության մակարդակի հետ[4]։
Այցհայմերի հիվանդություն․ Ըստ Mark De-ի և Marina Harris-ի Այցհայմերի հիվանդության ճանաչողական անկումը փոխկապակցված է հիվանդի պարօդոնտիտի առկայության հետ։ Հետազոտությունը հրապարակվել Է Plos One ամսագրում[5], և ըստ դրա արդյունքների՝ լնդերի հիվանդությունը կապված է կոգնիտիվ ֆունկցիաների վեցակի նվազման հետ (մասնակցել է 59 մարդ, տևողությունը՝ 6 ամիս)։ 2014 թվականին հրապարակվել է հետազոտություն, որը ցույց է տվել, որ Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդների ուղեղի բիոպտատում հայտնաբերվում է պարօդոնտալ հիվանդության հարուցիչ մանրէ en:Porphyromonas gingivalis[6]։
Կանխարգելում
խմբագրելՌեմիսիայի փուլում՝ բերանի խոռոչի անձնական հիգիենայի բարձր մակարդակ, կոշտ, բուսական սննդի օգտագործում, բոլոր ատամների հավասարաչափ մասնակցությունը ծամելուն, ատամների նստվածքների ժամանակին հեռացումը և ատամների պլոմբավորումը։ Պարօդոնտիտի վաղ հայտնաբերման համար անհրաժեշտ է լայնածավալ հետազոտություն, որը ներառում է տեղեկատվության հավաքում, հետազոտություն, ատամնալնդային գրպանների խորության զոնդավորում, ինչպես նաև ռադիոգրաֆիա։
Բուժման մեթոդներ
խմբագրել1. Պահպանողական
Փակ և բաց կուրետաժը պարօդոնտոլոգիական բուժման ոսկե ստանդարտ է։ Սա էթիոտրոպիկ բուժում է, որի ընթացքում հեռացվում է հիվանդության պատճառ հանդիսացող կենսաթաղանթը և ենթամաշկային ատամնաքարը։ Փակ կուրետաժը նախընտրելի է մակերեսային գրպանիկների համար (մինչև 4 մմ), բաց կուրետաժը՝ ավելի բարդ դեպքերում։ Նման բուժման նպատակը, որպես կանոն, վիճակի բարելավումն է, սակայն կորցրած ոսկրային հյուսվածքի վերականգնում տեղի չի ունենում։
2. Ռեգեներատիվ, վերականգնողական
Ուղղորդված հյուսվածքների վերականգնումը պոտենցիալ ամենահեռանկարային մոտեցումն է։ Հնարավոր է վերականգնել ոսկրային հյուսվածքը, բայց որոշակի պայմաններում։ Ավելի հաջող արդյունքներ դրսևորվում է միարմատ ատամների և բազմապատ արատների դեպքում։
3. Ռեզեկցիոն
Ոսկրածուծի պատի մասնահատումը պարօադոնտալ գրպանիկը վերացնելու առավել կանխատեսելի, բայց ամենաքիչ խնայող միջոցն է։ Բուժման էսթեիկ արդյունքները առավել ընդունելի չեն, մնացած ոսկրային հյուսվածքը ավելի վատ է հաղթահարում ծամելու ճնշումը։ Հետևաբար, այս մոտեցումը աստիճանաբար հնանում է.
4. Այլընտրանքային մեթոդներ՝ ատամի հեռացում, որին հաջորդում է իմպլանտացիան
Հատկապես ծանր դեպքերում պետք է հրաժարվել անբարենպաստ կանխատեսմամբ ատամների պահպանումից և դիտարկել իմպլանտացիայի ավելի կանխատեսելի և հուսալի տարբերակ։
Պարօդոնտոլոգիական բուժման նպատակներ ու արդյունքներ
խմբագրել1. Կորցրած հյուսվածքների ամբողջական վերականգնում
Անհասանելի։ Նույնիսկ ատամնային ամրակցող մասի ամբողջական վերականգնմամբ, կորցրած հյուսվածքներն ամբողջությամբ չեն վերականգնվում.
2. Գրպանների անհետացում
Հնարավոր է նոր կցորդի ձևավորում մասամբ ոսկորի, ցեմենտի և պարօդոնտալ կապանի միջոցով (գագաթային հատվածներում)։ Կցորդի մնացած մասը ստեղծվում է շարակցական էպիթելի ձևավորման և շարակցական հյուսվածքի արմատային մակերեսին մոտենալու միջոցով։ Այս բուժումը համարվում է պարօդոնտոլոգիական բուժման շատ լավ արդյունք։
3.Կցորդի կորստի դադարեցում
Գրպանները մնում են, բայց մակերեսային են և անգործուն։ Այս արդյունքը ձեռք է բերվում շատ դեպքերում և համարվում է բավարար։
4. Կլինիկական դրսևորումների վերացում կամ նվազում
Պարօդոնտալ հյուսվածքների վերականգնում տեղի չի ունենում, գրպանները պահպանվում են, լնդերի արյունահոսությունը դադարում է։ Նման արդյունքը կարելի է համարել մասնակի հաջողություն։ Այնուամենայնիվ, նման վիճակի երկարաժամկետ պահպանման համար պահանջվում են հաճախակի և կանոնավոր հետևողական ստուգումներ, և հիվանդի մոտիվացիան նույնպես չափազանց կարևոր է։
Բուժում
խմբագրելՊարօդոնտոլոգիական բուժման առաջին փուլը բերանի խոռոչի ճիշտ անձնական հիգիենայի ուսուցումն է և ձեռք բերված արդյունքի վերահսկումը։ Պարօդոնտիտի բուժումը մեծապես կախված է հիվանդի մոտիվացիայից։ Եթե դա բավարար չէ, անօգուտ է հույս դնել հաջողության վրա։
Հաջորդ փուլը բերանի խոռոչի մասնագիտական հիգիենան է։ Լնդերի բորբոքումը (գինգիվիտ) և մակերեսային գրպանիկները միանգամայն հնարավոր է վերացնել այս պարզ ընթացակարգով։
Այնուհետև վերջնական զոնդավորումից հետո (2-3 շաբաթ անց) որոշում է կայացվում մնացած գրպանների ճակատագրի վերաբերյալ։ Միջին ծանրության պարօդոնտիտը կարող է վերացվել փակ կամ բաց կուրետաժով։ Ծանր ձևերով հնարավոր է անմիջապես անցնել ուղղորդված ոսկրային վերականգնմանը կամ բուժման ռեզեկցիոն մեթոդներին։
Վիրաբուժական միջամտությունների ավարտից հետո բուժումը չի ավարտվում։ Հիվանդը պետք է իր կյանքի մնացած ժամանակահատվածում ինքնուրույն պահպանի անձնական հիգիենայի բարձր մակարդակը, պարբերաբար ներկայանա հետագա ստուգումների, անհրաժեշտության դեպքում իրականացնի բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ K-Y Zee. Smoking and periodontal disease // Australian Dental Journal. — 2009. — Т. 54 (Սեպտեմբեր). — С. 44-50. — .
- ↑ «Suppression of overt gingival inflammation in tobacco smokers - clinical and mechanistic considerations». Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Association between periodontitis and mortality in stages 3-5 chronic kidney disease: NHANES III and linked mortality study» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Catharine Paddock PhD (2016 թ․ փետրվարի 18). «Gum disease associated with kidney disease deaths» (անգլերեն). Medical News Today. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ Mark Ide, Marina Harris et al. Periodontitis and Cognitive Decline in Alzheimer’s Disease // PLOS One. — March 10, 2016.
- ↑ https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25571822, https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4488989/
Գրականություն
խմբագրել- Терапевтическая стоматология: учебник для вузов: в 3ч. / Под ред. проф. Г. М. Барера. — М.:ГЭОТАР-Медиа, 2008. — Ч. 2: Болезни пародонта. — 236 с.
- Болезни пародонта, Каз., 1971;
- Лемецкая Т. И., Болезни пародонта (пародонтопатии), М., 1972;
- Рыбаков А. И., Иванов В. С., Клиника терапевтической стоматологии, М., 1973.
- Курякина Н. В., Кутепова Т. Ф. Заболевания пародонта. — М.: «Медицинская книга», 2003, 160 с.
- Лукиных Л. М. Болезни пародонта. Клиника диагностика, лечение и профилактика / Л. М. Лукиных, Е. Н. Жулев, И. Н. Чупрунова. — Нижний Новгород: изд-во НГМА, 2005. — 322 с.
- Мюллер Х. П. Пародонтология. — Львов: изд-во «ГалДент», 2004. — 256 с.
- Питер Феди. Пародонтологическая азбука/ Питер Феди, Артур Вернино, Джон Грей.- Изд. Дом «Азбука», 2003.- 287 с.
- Пародонтит // Большая медицинская энциклопедия, 3-е изд. — М.: Советская энциклопедия. — Т. 18.