Պարոն Շնորհակալություն (ճապ.՝ 有りがたうさん, անգլ.՝ Mr. Thank You), ռեժիսոր Հիրոշի Շիմիզուի ֆիլմն է՝ թողարկված 1936 թվականին։ Այս ճանապարհային ֆիլմը նկարահանվել է Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Յասունարի Կավաբատայի պատմության հիման վրա։

Պարոն Շնորհակալություն
ճապ.՝ 有りがたうさん
ԵրկիրՃապոնիա
Ժանրդրամա
Թվական1936
Լեզուճապոներեն
ՌեժիսորHiroshi Shimizu?[1]
Սցենարի հեղինակHiroshi Shimizu?
ԴերակատարներKen Uehara? և Michiko Kuwano?
ՕպերատորIsamu Aoki?
Տևողություն76 րոպե[2]
 Mr. Thank You Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ավտոբուսի վարորդը «Պարոն Շնորհակալություն» մականունը ստացել էր այն բանի պատճառով, որ նա շնորհակալություն էր հայտնում նրանց ում հանդիպում էր իր ճանապարհին, նրանց՝ ովքեր ճանապարհ էին տալիս և թողնում էին նրան շրջանցել, նա ինքնին քաղաքավարությունն էր։ Այն ավտոբուսը, որ ինքն էր վարում, անցնում էր Ամագիի Իզու թերակղզու լեռնային ճանապարհներով մինչև Տոկիո։ Ավտոբուսի տնակում հավաքվել էին ամենատարբեր ուղևորների բազմությունը։ Այնտեղ կար ամաչկոտ և տխուր մի ասնյոթամյա աղջիկ, ով մոր շնորհիվ հաջողությամբ վաճառվել էր հանրային տանը, կար մի քահանա, որը գնում էր հուղարկավորության, կար մի տղա, որ մահացող տատի կարիքն ուներ, կար նաև բեղավոր բիզնեսմեն, որ դժգոհ էր ամեն ինչից... Մի երիտասարդ ուղևոր, որ ամենուր ճանապարհորդում էր («ես այնքան երկար եմ թափառել աշխարհով մեկ, որ չեմ հիշում, թե որտեղից եմ եկել»)տարբեր ուղևորներին խմիչք էր տալիս և խնդրում՝ որ երգեն... Ռոմանտիկան, կյանքի դրաման և կատակերգությունը միահյուսվում են այս հետաքրքրաշարժ ճանապարհային ֆիլմում, որի գործողությունները զարգանում են 1930-ական թվականների դեպրեսվածության դարաշրջանում։

Դերերում խմբագրել

  • Քեն Ուեհերա` պարոն Շնորհակալություն
  • Միտիկո Կուվանո` կինը, որը ամենուր եղել էր
  • Մայումի Ցուկիզի` աղջիկ
  • Կաորու Ֆուտաբա` աղջկա մայրը
  • Էինոսկե Նակա
  • Թոմոկո Նանիվա՝ թափառող արտիստ
  • Մասաե Կոիկե՝ թափառող արտիստ
  • Սիրո Կացուրագի՝ ամուսիններ
  • Մուցույոսի Կանայի՝ ծեր գյուղացի
  • Տակասի Իսիյամա՝ բեղավոր պարոն
  • Մասաո Հայամի՝ դպրոցական

Ֆիլմի մասին խմբագրել

Չնայած, որ ֆիլմը գրական աղբյուրի վրա հիմնված է նկարահանվել, բայց այնուամենայնիվ Հիրոսի Շիմիզուն նկարահանման ընթացքում շատ բան է իմպրովիզացրել[3]։ Օրինակ՝ պատահաբար հանդիպելով տվյալ բնակավայրում գտնվող կորեացիների հետ, նա որոշեց դա ժապավենի դրվագներից մեկում ներառել, ինչպես նաև Հիրոսի դրանով անդրադարձավ ճապոնական ազգայնականության խնդրին։ Ավտոբուսի վարորդը մոտենում է մի կորեացի աղջկա, ով աշխատում էր ճանապարհաշինման աշխատանքի վայրում և համաձայնել էր կատարել կորեացի կնոջ խնդրանքը, ով խնդրել էր ծաղիկներ դնել իր հոր գերեզմանին։ Այս տեսարանը չունի ակնհայտ քաղաքական գունավորում և դրա մակերեսային բովանդակությունն հետևյալն է. չնայած, որ ճապոնացին կարող էր ինչ-որ չափով պահպանողական թվալ, սակայն նա բարությամբ վերաբերվեց այդ դժբախտ կորեացի կնոջը։ Այնուամենայնիվ, ոչ մի ճապոնական հերոս չի ազատվում ներգաղթյալների ճակատագրի պատասխանատվությունից։ Չնայած ֆիլմի կատակերագական ինտոնացիային ճապոնական ռազմատենչության աճը և դրա արմատները համարվում են ֆիլմի կարևոր կոնտեկստը։ Իսկ գործազրկության և աղքատության հետ կապված դեպրեսիան ավտոբուսի ուղևորների համար թեմա էր հանդիսանում[4]։

Շեդեվր։ Հաճախ երեխաների համար ֆիլմեր նկարահանող ռեժիսոր Շիմիզույի այս ֆիլմը (1903-1966) իր 72 րոպեների ընթացքում արտացոլում է ձայնային կինոյի առաջին տարիների պատկերների աստվածայի թեթևությունը։ Դա այն ժամանակն էր, երբ առավել վախեցած և զգուշավոր մտավորականները, ավանգարդները, ֆորմալիստները վախենում էին ձայնային ֆիլմերից՝ արտահայտման նոր միջոցից։ Ուրիշները՝ ովքեր ոչինչ չունեին կորցնելու, սիրով ընդունում էին նորությունը և անխոհեմ կախվածություն ձեռք բերում նոր տեխնոլոգիայից, հաշվի առնելով, որ դա կօգնի ավելի շատ ցուցադրել լի ճգնաժամերով և ցնցումներով փոփոխվող այս աշխարհը։ Այսպիսին էր Շիմիզուի դեպքը։ Ավտոբուսային ուղևորությունների ժամանակ աղքատության և մահվան վերաբերվող թեմաներն ամենից շատ են լսվում խոսակցությունների ընթացքում։ Այս շարժվող ֆիլմում միակ փորձն այն էր, որ այդտեղ առանց որևէ ջանքերի նկատվում էր երեք միասնություններ, և մեր աչքի առաջ են գալիս աշխարհի բոլոր դժբախտությունները։ Եվ այդ ամենը պատմվում են վարակիչորեն ուրախ, բարի և գրեթե անմեղ տոնով...

«
»
Ժակ Լուրսել «Հեղինակային ֆիլմերի հանրագիտարան»[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0027307/
  2. Internet Movie Database — 1990.
  3. Тадао Сато, «Кино Японии» Արխիվացված 2014-07-14 Wayback Machine // Fantasy Read (электронная библиотека).(ռուս.)
  4. Alexander Jacoby. Hiroshi Shimizu: A Hero of His Time // Senses of Cinema — July 17, 2004.(անգլ.)
  5. Жак Лурселль «Авторская энциклопедия фильмов» (Перевод с франц. Сергея Козина). — С.П.—М.: Rosebud Publishing, 2009. — Т. 2. — С. 85.

Գրականություն խմբագրել

  • Ժակ Լուրսել «Հեղինակային ֆիլմերի հանրագիտարան» (թարգմանությունը ֆրանս. Սերգեյ Կոզինա). — С. П.—М.: Rosebud Publishing, 2009. — Т. 2. — С. 84-85.— 927 с. — ISBN 978-5-904175-02-3

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարոն Շնորհակալություն» հոդվածին։