Պարոն Իգլեսիասը Նեթֆլիքս-ի կատակերգական վեբ-սերիալ է, որը մեկնարկել է 2019 թ. հունիսի 21-ին[1]։ Սերիալի գլխավոր դերում հանդես է եկել ստենդ-ափ կատակերգու Գաբրիել Իգլեսիասը, ով նաև պրոդյուսեր է Քևին Հենչի, Ջո Մելոչիի և Ռոն ԴեԲլասիոյի հետ համատեղ։

Պարոն Իգլեսիաս
Ժանրսիթքոմ
ՍտեղծողKevin Hench?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Գաբրիել Իգլեսիաս, Շերի Շեպերդ, Ջեկոբ Վարգաս, Մեգի Գեհա, Ռիչարդ Գանթ և Cree Cicchino?
ԵրաժշտությունԺոզեֆ ԼոԴուկա
Նկարահանման վայրԱՄՆ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ21
Էկրաններին էհունիսի 21, 2019-ից դեկտեմբերի 8, 2020
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Պարոն Իգլեսիասը պատմում է ավագ դպրոցում աշխատող, աշակերտների սիրելի ուսուցչի մասին, ով, ոչ միայն փրկում է իր աշակերտներին հեռացվելուց, այլ նաև անընդհատ ոգեշնչում է նրանց ու ձգտում բացահայտել նրանց ողջ ներուժը[2]։

Դերերում խմբագրել

Գլխավոր խմբագրել

  • Գաբրիել «Fluffy» Իգլեսիաս, որպես Գաբրիել «Գեյբ» Իգլեսիաս, պատմության ուսուցիչ է Վուդրո Վիլսոնի ավագ դպրոցում, ում դասերն առանձնանում են զվարճալիությամբ։ Ավարտել է նույն դպրոցը Թոնիի հետ
  • Շերրի Շեփարդ, որպես Պաուլա Մեդիսոն, Վուդրո Վիլսոնի դպրոցի տնօրենն է
  • Ջեյքոբ Վարգաս, որպես Թոնի Օչոա, Վուդրո Վիլսոնի դպրոցի պատմության ուսուցիչ, Գաբրիելի լավագույն ընկերը
  • Մեգգի Գեհա, որպես Էբիգեյլ «Էբբի» Սփենսեր, Վուդրո Վիլսոնի դպրոցի ուսուցչուհի
  • Ռիչարդ Գանտ, որպես Ռեյ Հեյվարդ, Վուդրո Վիլսոնի դպրոցի ուսուցիչ, ով ժամանակին դասավանդել է Թոնիին ու Գեյբին
  • Քրի Քիչինո, որպես Մարիսոլ Ֆուենտես, խելացի, գերզբաղված աշակերտուհի, ում Գաբրիելը շատ է սիրում
  • Ֆաբրիսիո Գուիդո, որպես Միքի Գուտիերես, Գաբրիելի աշակերտներից մեկը, ով սիրահարված է Մարիսոլին

Երկրորդական խմբագրել

  • Օսկար Նունես, որպես Կառլոս Հերնանդես, Վուդրո Վիլսոնի դպրոցի տնօրենի օգնականը, ում ոչ ոք չի սիրում
  • Թաքեր Ալբրիցցի, որպես Ուոլթ, Գաբրիելի ոչ այնքան խելացի աշակերտներից
  • Քոյ Ստյուարտ, որպես Լորենսո, Գեյբի աշակերտներից մեկը
  • Գլորիա Աունգ, որպես Գրեյս, Գաբրիելի խելացի աշակերտներից մեկը, ով իր համակարգիչը օգտագործում է խոսելու համար, քանի որ անհարմար է զգում խոսել հանրության մեջ
  • Բենթլի Գրին, որպես Ռաքիմ Ռոզիե, դպրոցի աստղը, ով դառնում է նաև Գեյբի աշակերտներից
  • Քեթրին Ֆինի, որպես Քեթի, մատուցող ԴեԲլասիո ռեստորանում, որտեղ ուսուցիչները սիրում են ժամանակ անցկացնել
  • Քրիստոֆեր Մաքդոնալդ, որպես մարզիչ Դիքսոն, Վուդրո Վիլսոնի դպրոցի ֆուտբոլի մարզիչ

Էպիզոդներ խմբագրել

# Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերայի ամսաթիվ
1 «Որոշ երեխաներ մնացել են հետևում» Էնդի Էքերման Քևին Հենչ Հունիսի 21, 2019
2 «Ամառային դպրոց» Լեոնարդ Ռ. Գարներ Լուիզա Լեշին Հունիսի 21, 2019
3 «Մեծ սրտեր, թափանցիկ պայուսակներ» Ֆիլ Լյուիս այզեք Գոնսալես Հունիսի 21, 2019
4 «Վագոնը» Ֆիլ Լյուիս Փիթեր Մուրիետա Հունիսի 21, 2019
5 «Բոլորն ատում են Գեյբին» Լեոնարդ Ռ. Գարներ Սեմ Սքլեյվեր Հունիսի 21, 2019
6 «Բուլիինգ» Վիկտոր Գոնսալես Ժաք Էդմոնդ Քոֆե Հունիսի 21, 2019
7 «Տաղանդների շոուն» Թրևոր Քըրշներ Ջուլիա Ահումադա Գրոբ Հունիսի 21, 2019
8 «Ուսուցիչների գործադուլը» Ջոդի Մարգոլին Հեն Աարոն Սերնա Հունիսի 21, 2019
9 «Աստված իմ, Դենի՛ » Ջոդի Մարգոլին Հեն Քրիս Գարսիա Հունիսի 21, 2019
10 «Ակադեմիական դեկատլոն» Գլորիա Կալդերոն Քելեթ Դ. Ջ. Ռայան Հունիսի 21, 2019

Արտադրություն խմբագրել

2018 թ. ապրիլի 26-ին Netflix-ը հայտարարեց, որ արտադրում է տասը դրվագներից բաղկացած առաջին սեզոնը։ Գործադիր պրոդյուսերների դերում հանդես են գալիս Գաբրիել Իգլեսիասը և Քևին Հենչը[2][3][4]։

2019 թ. ապրիլի 24-ին հայտարարվեց, որ սերիալի պրեմիերան կկայանա 2019 թվականի հունիսի 21-ին[1]։

Դերաբաշխում խմբագրել

Սերիալի մասին հայտարարություն անելիս նաև նշվել էր, որ գլխավոր դերն անձամբ Իգլեսիասն է մարմնավորելու[2]։ 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվեց Ջեյքոբ Վարգասի, Մեգգի Գեհայի ու Քրի Քիչինոյի մասնակցության մասին[5]։ 2018 թ. սեպտեմբերին հաստատվեցին Ռիչարդ Գանտը, Շերրի Շեփարդը և Թաքեր Ալբրիցցին[6][7]։ 2018 թ. հոկտեմբերին հայտարարվեց, որ կազմին են միացել նաև Ֆաբրիցիո Գուիդոն, Մեգին Փրայսը և Քոյ Ստյուարտը[8][9]։

Ընդունելություն խմբագրել

Rotten Tomatoes-ում վարկանիշը 80% է՝ հիմված 5 քննադատի կարծիքի վրա[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Gabriel "Fluffy" Iglesias Is Headlining the Classroom in "Mr. Iglesias" - June 21 on Netflix». The Futon Critic. 2019 թ․ ապրիլի 24.
  2. 2,0 2,1 2,2 Andreeva, Nellie (2018 թ․ ապրիլի 26). «Netflix Orders Gabriel Iglesias Multi-Camera Comedy Series, Standup Specials». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  3. Otterson, Joe (2018 թ․ ապրիլի 26). «Netflix Orders Gabriel Iglesias Multi-Cam Series, Two Comedy Specials». Variety. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  4. Goldberg, Lesley (2018 թ․ ապրիլի 26). «Gabriel Iglesias Inks Netflix Deal for Scripted Comedy Series, Pair of Stand-Up Specials». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  5. Petski, Denise (2018 թ․ օգոստոսի 17). «'Mr. Iglesias': Jacob Vargas, Maggie Geha & Cree Cicchino Cast In Netflix Comedy Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Petski, Denise (2018 թ․ սեպտեմբերի 4). «'Mr. Iglesias': Richard Gant Cast As Regular, Tucker Albrizzi To Recur In Netflix Comedy Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. Petski, Denise (2018 թ․ սեպտեմբերի 17). «'Mr. Iglesias': Sherri Shepherd To Co-Star In Netflix Comedy Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. Petski, Denise (2018 թ․ հոկտեմբերի 4). «'Dead To Me' Casts Sam McCarthy; Fabrizio Guido Joins 'Mr. Iglesias'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. Petski, Denise (2018 թ․ հոկտեմբերի 30). «'Mr. Iglesias': Megyn Price & Coy Stewart To Recur In Netflix Comedy Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «Mr. Iglesias: Season 1 (2019)». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել