Պարկ Պատրիսիոս շրջան Բուենոս Այրեսում, գտնվում է Արգենտինայի մայրաքաղաքի հարավային մասում, այն իր անունը ստացել է համանունն այգուց, որը գտնվում է այդ շրջանում։ Տարածքում կա մի քանի հանրային զբոսայգի։

Բնակավայր
Պարկ Պատրիսիոս
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Մակերես3,8 կմ²
Բնակչություն40 985 մարդ (2010)[1]
Պարկ Պատրիսիոս (Արգենտինա)##
Պարկ Պատրիսիոս (Արգենտինա)

Պատմություն խմբագրել

Պարկ Պատրիսիոս շրջանը համարվում է Բուենոս Այրեսի ամենահայտնի շրջաններից մեկը, այն հայտնի է իր հարուստ սպորտային պատմությամբ։ 1873 թվականին Օրուրո փողոցում եղել են աղբի այրման վառարաններ, այդ պատճառով փողոցը հետագայում կրել է «բոցավառ» մականունը։

1872-1902 թվականներին Պարկ Պատրիսիոսի տարածքում եղել են սպանդանոցներ, որոնց շուրջ եղել են պանդոկներ և հասարակաց տներ, որտեղ փողոցային երաժիշտների երգելը դարձել է քաղաքային երաժշտության խորհրդանիշ և հանդիսացել տանգոյի առաջացմանը։ Այդ ժամանակվա քաղաքապետ Կառլոս Թեյսը 1902 թվականի մարտին որոշում է կայացրել այդ տեղում ստեղծել Պատրիսիոս անունով զբոսայգի՝ քանդելով բազմաթիվ տներ։ Նույն տարվա սեպտեմբերին քաղաքային խորհուրդը որոշել է թաղամասին տալ «Պարկ Պատրիսիոսկ» անունը։

Ժամանակի ընթացքում շրջանը ճանաչում է ստացել իր առաջնային այգու շնորհիվ՝ թողնելով իր նախկին Քարալես անունը։ Աշխատունակ բնակչության մի մասը և արդյունաբերության որոշ ճյուղեր տեղափոխվել են Պարկ Պատրիսիոսի շրջանը։

1998 թվականին շրջանում սկսվել է մետրոյի H, գծի կայարանի շինարարությունը, ինչի շնորհիվ շրջանը նոր ծաղկում է ապրել։ 2011 թվականի հոկտեմբերի 4-ին բացվել է մետրոյի Պարկ-Պատրիսիոս կայարանը, իսկ 2013-ին՝ Օսպիտալես կայարաը[2]։

Վերջին տարիների ընթացքում կառուցվել է ավելի քան 300 հազար քառակուսի մետր ոչ բնակելի տարածք և առաջ են եկել նոր ձեռնարկություններ։ Շրջանի արդյունաբերական զարգացմանը նպաստել է մետրոպոլիտենը։ Վերջին տարինների ընթացքում շրջանը գրավել է քաղաքի այլ շրջաններից և հարավային արվարձանների բնակիչների ուշադրությունը։ Ըստ որոշ աղբյուրների նորաձևության ապրանքանիշերից օգտվող մոտ 10․000 նոր սպառողներ աշխատում են այդ տարածքում գտնվող առևտրային ձեռնարկություններում[3]։

Պատրիսիոսի տարածքը թարմացնում է իր տեսքը՝ քանդելով հին ու լքված պահեստներն ու շենքերը, որոնց տեղում կառուցվում են ժամանակակից գրասենյակային շենքեր և գործարաններ[4]։

Պատրիսիոսի տարածքում է գտնվում Կասերոս արգենտինական նախկին բանտը[5]

Մշակույթ խմբագրել

Այդ տարածքում է գտնվում Բուենոս Այրեսի կրթության պալատը։ 1929 թվականին Ֆելիքս Ֆերնանդո Բերնասկոնի ինստիտուտը բացվելուց ի վեր այն ունի չորս տարրական դպրոց, մեկ երգչախումբ և նվագախումբ, երկու թանգարան և երկու լողավազան։ Ինստիտուտում աշխատած ճանաչված մանկավարժներից է եղել Մարթա Սալոտին։ Այդ տարածքում են ծնվել հայտնի մրցարշավորդներ Օսկար և Խուան Գալվեսը, Արգետինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կառլոս Բաբինգթոնը և բռնցքամարտի չեմպիոն Օսկար Բոհավենը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.buenosaires.gob.ar/areas/hacienda/sis_estadistico/banco_datos/archivos/PB_densidadbarrio_ARIP_CNP2010.xls
  2. «Inauguran hoy la estación Parque Patricios de la línea H». EnElSubte.com (իսպաներեն). 4 октября 2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  3. Parque Patricios, el barrio de la Ciudad que más crece
  4. «Parque Patricios se perfila como un nuevo boom inmobiliario — 11.01.2010 — lanacion.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «gobBsAs - Cárcel de Caseros». web.archive.org. 2006 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել