Թոմաս Ադոլֆո Դուկո (մարզադաշտ)
Էստադիո Թոմաս Ադոլֆո Դուկո[1] (իսպ.՝ Estadio Tomás Adolfo Ducó), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հարևանությամբ՝ Պարկ Պատրիսիոս շրջանում գտնվող մարզադաշտ։ 1924 թվականից ի վեր «Ուրական» ֆուտբոլային ակումբի այսպես ասած՝ տնային մրցադաշտն է։ 2015 թվականի դրությամբ ուներ 48.314 նստատեղ։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ և մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Բուենոս Այրես |
Երկիր | Արգենտինա |
Բացված | սեպտեմբերի 7, 1947 |
Սեփականատեր | Ատլետիկո Ուրական ակումբ |
Գործաղեկավար | Ատլետիկո Ուրական ակումբ |
Տարողություն | 48 314 |
Տնային թիմ | Ատլետիկո Ուրական ակումբ և Huracán (women)? |
Կայք | cahuracan.com/el-palacio(իսպ.) |
Estadio Tomás Adolfo Ducó Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՄարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1924 թվականին։ Սկզբնական շրջանում նրա կառուցատարրերը փայտից էին, մրցադաշտն էլ նախատեսված էր ընդամենը տասներկու հազար ֆուտբոլասեր տեղավորելու համար։ Այստեղ կայացած առաջին մրցախաղը «Ուրական»-ի և «Կոլոն Սանտա Ֆե»-ի միջև էր. 4:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել տանտերերը՝ «Ուրական» ֆուտբոլային թիմի խաղացողները։
1942 թվականին սկսել են հենց հնի տեղում կառուցել նոր մարզադաշտ, որի շինարարությունն ավարտվել է գրեթե վեց տարի անց։ Նոր մրցասպարեզում առաջին խաղը անց է կացվել 1947 թվականի սեպտեմբերի 7-ին, «Ուրական»-ի և «Բոկա Խունիորս»-ի միջև՝ Արգենտինայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում: 4:3 հաշվով կամային հաղթանակ են տարել տանտերերը։ Այդ մրցախաղին մարզադաշտի տրիբունաներից հետևել է մոտավորապես 80 հազար մարզասեր;
Իսկ նոր մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ավելի ուշ՝ 1949 թվականի նոյեմբերի 10-ին։ Բացման խաղում «Ուրական»-ը, մրցապայքարի դուրս գալով ուրուգվայական «Պենյարոլ» թիմի դեմ, հաղթանակ է տարել խոշոր՝ 4:1 հաշվով։
1967 թվականի նոյեմբերի 23-ին մարզադաշտն ստացել է իր ներկայիս անվանումը՝ ի պատիվ փոխգնդապետ Թոմաս Ադոլֆո Դուկոյի, որը 1938 թվականից մինչև 1954 թվականը ներառյալ, որոշ ընդմիջումներով, վարել է «Ուրական» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը (մահացել է 1964 թվականին)։
1977 թվականին մարզադաշտը գրեթե հիմնովին վերակառուցման է ենթարկվել; 2015 թվականին այս մարզադաշտում կայացել է հարավամերիկյան ֆուտբոլային գավաթի առաջին եզրափակիչ հանդիպումը (այդ տարի «Ուրական»-ը, իր պատմության մեջ առաջին անգամ, հասել էր խոշոր միջազգային մրցաշարի եզրափակիչ)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Страница стадиона на официальном сайте «Уракана» Արխիվացված 2011-09-12 Wayback Machine (իսպ.)
- Панорама стадиона на estadios360.com.ar Արխիվացված 2013-01-27 Wayback Machine (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ադոլֆո Դուկո (մարզադաշտ)» հոդվածին։ |