Parker, գրիչների ապրանքանիշ[1] և դրանց արտադրությամբ զբաղվող ընկերություն։

Պարկեր
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1888
ՀիմնադիրGeorge Safford Parker?
ՎայրNewhaven, Լյուիս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Մայր ընկերությունNewell Brands?
ՍեփականատերNewell Brands?
Կայքparkerpen.com(անգլ.) և parkervip.com(ռուս.)
 Parker Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Parker ընկերությունը հիմնադրել է Ջորջ Սեֆորդ Պարկերը՝ Վիսկոնսին նահանգի Ջեյնսվիլ քաղաքում[2][3]։ «Parker Pen Company»-ի գրանցման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1892 թվականի մարտի 8-ը, չնայած դրանից չորս տարի առաջ Ջորջ Պարկերը զբաղվել է փետուրե գրիչների արտադրությամբ և նույնիսկ հասցրել է 1889 թվականին արտոնագրել սեփական արտադրության նմուշօրինակը։ Մինչև 1889 թվականը Ջորջ Պարկերը «John Holland Gold Pen Company» ընկերությունում աշխատել է առևտրի գործակալ։ 1941 թվականին թողարկվել է «Parker 51» գրիչը։ «Parker 51» գրիչով, որը պատկանել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերին, ստորագրվել է 1945 թվականին Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի պայմանագիրը, իսկ «Parker Duofold» գրիչով ամերիկացի ռազմական գործիչ Դուգլաս Մակարթուրը ստորագրել է Ճապոնիայի կապիտուլացիայի պայմանագիրը[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Why are fountain pen sales rising?
  2. «Parker Pen and Janesville: Famous together around the world». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. PARKER PEN COMPANY A Brief History
  4. Klaus Fog, Christian Budtz, Baris Yakaboylu Storytelling: branding in practice. — Springer, 2005. — 238 с. — P. 107. — ISBN 9783540235019(անգլ.)
  5. Parker Duofold классический: Морковка. Часть 1

Արտաքին հղումներ խմբագրել