Պարբերույթ
Պարբերույթ, շարահյուսական ուրույն կառույց (բարդ կամ բազմաբարդ նախադասություն, արտահայտություն, ասույթ), որի բաղադրիչ տարրերը գտնվում են բովանդակային, ռիթմահնչերանգային որոշակի համաչափության, ներդաշնակ համապատասխանության մեջ։
Պարբերույթի համար բնութագրական են հատկապես հետևյալ գծերը՝
- ծավալուն ու երկկազմ է, ամփոփված բարդ նախադասության մե, բաղկացած է երկու հակադիր կամ զուգադիր մասերից, որոնք հնչերանգով ևս տրոհված են,
- առաջին մասը կազմված է ներդաշնակ հարաբերակցություն ունեցող, համաչափ դասավորված տարրերից, անդամներից (երկու և ավելի), որոնք միմյանց նկատմամբ համասեռ են, միաբնույթ ու կառուցվածքով, հնչերանգային բնութագրով՝ մերձավոր։ Սա կարևորագույն մասն է, որն ըստ անդամների քանակի լինում է երկանդամ, եռանդամ, բազմանդամ։ Երկրորդ մասը փակում, ամբողջացնում է պարբերույթը (ինչպես կառուցվածքով, այնպես էլ բովանդակությամբ),
- երկրորդ մասն առաջինի հետ միանում է շաղկապով, շաղկապական կամ ընդհանրացնող բառով, կամ էլ առանց դրանց,
- առաջին մասի բաղադրիչ տարրերը սովորաբար միմյանց հարաբերակցում են համադասական կապակցությամբ,
- հնչերանգային դրվածքը բնութագրվում է աստիճանական բարձրացումով (առաջին մասում), դադարով (երկրորդի սկզբում), ակնհայտ իջեցումով (վերջում),
- բնորոշ է կառուցվածքային, իմաստաբանական ավարտվածությամբ, բովանդակային կապակցվածությամբ, միասնությամբ, ամբողջականությամբ, նաև՝ մասերի համաչափությամբ, կապակցող տարրեի (շաղկապների) միօրինակությամբ, բաղադրիչների (անդամների) արտասանական գրեթե նույն տևողությամբ, կառույցների կաղապարային մերձակցությամբ, հնչերանգային հստակ անցումներով և այլն։
Այս ամենը պարբերույթին տալիս են երաժշտականությւոն, ռիթմիկություն, արտասանվածքը դարձնում են գեղեցիկ, սահուն, արտահայտիչ։ Պարբերույթը գեղեցկախոսության կարևորագույն միջոցներից է. այն հաճախակի գործածվում է գրական խոսքում, արձակում, մասնավորապես չափածոյում, հրապարակախոսության ու ճարտասանության մեջ։ Խմբավորումները (տեսակավորումները) կատարվում են կառուցվածքային, իմաստաբանական և այլ հատկանիշներով։ Առաջին բնութագրություններն արվել են անտիկ մտածողների կողմից։ Այս գաղափարը հետագայում մշակվել է նաև հայ մատենագրության մեջ։
Պարբերույթի բնորոշ գծերը ցուցադրող օրինակներից է Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա»-յից հետևյալ հատվածը.
![]() |
Երբոր բացվին դռներն հուսո, |
![]() |
Գրականություն Խմբագրել
- Վ. Առաքելյան, Հայերենի պարբերույթը, Երևան, 1968։
- Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984։
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։