Պարագվայական ապուր (իսպ.՝ Sopa paraguaya, սոպա պարագվայա), Պարագվայի և Հյուսիսարևելյան Արգենտինայի ազգային ուտեստ[1]։ Սոպա պարագվայան նման է եգիպտացորենի հացին։ Նրա հիմնական բաղադրիչներն են եգիպտացորենի ալյուրը, պանիրը, կաթը կամ կաթի շիճուկը։ Այն կալորիականությամբ և սպիտակուցներով հարուստ տորթ է։

Պարագվայական ապուր
Paraguayan cuisine?
Ենթատեսակհաց
Հիմնականեգիպտացորենի ալյուր, պանիր, ձու, A. cepa և կաթ
 Sopa paraguaya Վիքիպահեստում

Ըստ պարագվայցի ազգագրագետ Մարգարիտա Միրո Իբարսի՝ սոպա պարագվայան «Գուարանի-իսպանական սինկրետիզմի արդյունք է։ Գուարացիները եգիպտացորենից կամ մանիոկայի ալյուրից պատրաստված խմորը փաթաթում էին ֆիլոդենդրոնի կամ բանանի տերևներով և եփում տաք մոխիրների մեջ։ Իսպանացիները գուարյանցիների պատրաստած ուտեստի մեջ ներմուծեցին պանիր, ձու և կաթ»։

Սոպան նման է եգիպտացորենով պատրաստված տիպի պարագվայական chipahuazu կամ chipaguazu ուտեստին, chipahuazu կամ chipaguazu, բացառությամբ, որ վերջինս պատրաստվում է թարմ եգիպտացորենից։ Բաղադրությամբ մի փոքր ավելի նման է պանրային սուֆլեի և ոչ թե ախորժակաբեր եգիպտացորենի հացի։ Այս ուտեստը հաճախ մատուցվում է պարագվայական տավարի ապուրով։

Պատմություն խմբագրել

Ըստ ավանդույթներից մեկի՝ ապուրի ստեղծման հիմնական մասնակիցներից մեկը Կառլոս Անտոնիո Լոպեսն (Պարագվայի նախագահ 1844-1862 թվականներ) է։ Ըստ այս ավանդության՝ նախագահը սիրել է «տիկուետի» կոչվող ուտեստը, որը սպիտակ ապուր է՝ բաղկացած կաթից, պանրից, ձվից և եգիպտացորենի ալյուրից. այս ուտեստը պետք է միշտ նրա սեղանին լիներ։ Մի անգամ, անզգուշորեն, սպասուհին չի հաշվարկել այլուրի անհրաժեշտ քանակությունը և ընթրիքի ժամանակ առաջ են եկել երկու խնդիրներ. նախ, ապուրը դարձել էր չափազանց խիտ, երկրորդը, մեկ այլ ապուր պատրաստելու համար բավարար ժամանակ չկար, այն ոչնչով հնարավոր չէր փոխարինել։ Ստացված զանգվածը համտեսելուց հետո սպասուհին որոշել է ռիսկի դիմել և երկաթյա թավայի պարունակությունը տեղադրել է ջեռոցում. արդյունքում ստացվել է չոր ապուր։ Նոր ուտեստը ճաշակելով՝ նախագահը հաճելիորեն զարմացել է և այն անվանել է «պարագվայական ապուր»։

Բաղադրիչներ խմբագրել

Սովորաբար ավանդական սոպա պարագվայի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ սոխ, ջուր, խոշոր աղ, խոզի ճարպ, ձու, թարմ պանիր, եգիպտացորենի ալյուր, կաթնաշոռ կամ թարմ կաթ և կաթնային կրեմ[2]։

 
Սոպա պարագվայան կտրտված վիճակում

Ուտեստի այլ տարատեսակներ, ինչպիսիք են «սոպա պարագվայա դե էսենսիան» (sopa paraguaya de estancia) կազմված են գրեթե նույն բաղադրիչներից, միայն շատ կամ քիչ ճարպ՝ ճաշակին համապատասխան։

Պատրաստում խմբագրել

Սոպա պարագվայի ավանդական նախապատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ երեք քայլերը՝

  • Սոխը բարակ կտրատել, աղի ջրի մեջ եփել մոտ 10 րոպե սոուսով, ապա թողնել, որ սառչի։
  • Տրորված խոզի ճարպին մեկ առ մեկ ավելացնում են ձվերը, այնուհետև ավելացնում են պանիրը։
  • Զանգվածին ավելացնում են եռացած ջրով սոխը, աստիճանաբար ավելացնում են եգիպտացորենի ալյուրը, կաթն ու սերուցքը։ Համադրությունը խառնում են, այնուհետև լցնում յուղած (կարագով կամ յուղով) տարայի մեջ և տաք ջեռոցում (200 աստիճան) թխում մոտավորապես մեկ ժամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ministry of Social Development (President of Argentina): "Sabores con sapucay", Rescatando lo autóctono desde la historia familiar.
  2. «Sopa Paraguaya Recipe». Food.com. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել