Պատմություն Մոխրոտիկի մասին

«Պատմություն Մոխրոտիկի մասին» (ճապ.՝ シンデレラ物語), Մոխրոտիկի մասին անիմե սերիալ, որի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1996 թվականի ապրիլի 4-ից նոյեմբերի 1-ը, բաղկացած է 26 մասից[1]։

Պատմություն Մոխրոտիկի մասին
'
Ժանրռոմանտիկ անիմե կամ մանգա
Երկիր Ճապոնիա
Թվական1996
Լեզուճապոներեն
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Նկարագրություն խմբագրել

Մոխրոտիկը փոքրիկ աղջիկ է, որը ծանր էր տանում իր մոր մահը։ Նրա հայրը շատ չանցած ամուսնանում է երկու աղջիկ ունեցող այրի կնոջ հետ և մի անգամ երկար ժամանակով գործերով մեկնում է արտերկիր։ Խորթ մայրը տան գործերը դնում է Մոխրոտիկի վրա՝ ստիպելով նրան կատարել ամբողջ սև աշխատանքը՝ վտանգելով առողջությունը և կյանքը։ Այնուամենայնիվ, աղջիկը չի հուսահատվում և նախկինի պես երազում է դառնալ արքայադուստր՝ նվաճելով արքայազնի սիրտը։ Արքայազնի հետ կապված ծրագրեր ուներ նաև խորթ մայրը՝ ցանկանալով իր աղջիկներից մեկին ամուսնացնել արքայազնի հետ, և դուքս Զարալը, որը ցանկանում է նվաճել Զմրուխտե ամրոցի իշխանությունը իր աղջիկների և արքունի տիկին Իզաբելի օգնությամբ։ Սակայն հասարակ հագուստ հագած արքայազն Չարլզը ամրոցից դուրս է գալիս քաղաք և այնտեղ հանդիպում Մոխրոտիկին, որը չի ճանաչում նրան և արքայազնին անվանում է սուտասան Չարլզ։

Սյուժեի հիմքում ընկած է Շառլ Պերոյի «Մոխրոտը» հեքիաթը։

Մասերի ցանկ խմբագրել

Անվանում
1 Ուզում եմ դառնալ հմայիչ, երիտասարդ օրիորդ
2 Ծաղիկներ իմ երազից
3 Առեղծվածային տղան
4 Իմ հրաշալի արքայազնը
5 Հանդիպում երազանքի հետ
6 Խողողի այգու առեղծվածը
7 Խաբեբա գուշակուհին
8 Ժպիտի մոգությունը
9 Նրա հետ ինչ-որ բան այն չէ
10 Տխուր ջութակահարը
11 Ինչերի ասես ես պատրաստ էի հանուն սիրո
12 Հաճելի էր ծանոթանալ, արքայազն
13 Սիրո ճանապարհին... Իզաբելը փախչում է
14 Արքայազն Չարլզի գաղտնիքը
15 Երկու արքայազն
16 Արքայազնը և տնային տնտեսուհին
17 Փոքրիկ սրտի բարությունը
18 Անհանգիստ նկարիչը
19 Եկեք հետապնդենք այս հանցագործներին
20 Ճանապարհորդություն դեպի երջանկություն
21 Հուշեր մոր մասին
22 Մոխրոտը վտանգված է
23 Վերացնել արքայազնին
24 Պարահանդեսի հրավեր
25 Երջանկության կոշիկը
26 Երջանիկ հարսանիք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «tatsunokousa.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.