Պատմա-գավառագիտական թանգարան (Նիժնի Տագիլ)
Պատմա-գավառագիտական թանգարան (ռուս.՝ Историко-краеведческий музей Нижнего Тагила ), Նիժնի Տագիլ քաղաքի գլխավոր և ամենահին թանգարանը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Լենինսկի շրջանի Լենինի պողոտայում, Տագիլ լճակի ափին։ Ընդգրկված է «Լեռնագործարանային Ուրալ» նիժնիտագիլյան թանգարան-արգելոցի կազմում։ Թանգարանը գտնվում է գործարանի նախկին լաբորատոր թևի շենքում և քաղաքային խորհրդի հետ միասին կազմում է «Տագիլյան կրեմլ» ճարտարապետական համալիրը[1]։
Պատմա-գավառագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նիժնի Տագիլ |
Վայր | Նիժնի Տագիլ և Լենինի պողոտա |
Մասն է | «Լեռնագործարանային Ուրալ» նիժնիտագիլյան թանգարան-արգելոց |
Հիմնադրվել է | 1840 |
Կայք | museum-nt.ru |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԺամանակակից նիժնիտագիլյան տեղական պատմության թանգարանը հայտնվել է 1840 թվականին որպես «Բնական պատմության և հնությունների թանգարան»։ Թանգարանը ստեղծվել է 1837 թվականին Նիժնի Տագիլում կազմակերպված գահաժառանգ Ալեքսանդր Նիկոլաևիչի համար կազմակերպված ցուցահանդեսի ցուցանմուշների հիման վրա։ «Թանգարանը» փակ հաստատություն էր, որի նպատակն էր հավաքել, պահել և ուսումնասիրել հավաքածուները և դրանք օգտագործել որպես Դեմիդովսկի Վիյսկի տեխնիկական ուսումնարանի ուսանողների համար ուսումնական ձեռնարկներ[2]։
1891 թվականին «Թանգարան» հավաքածուն միավորվել է Վիյսկի թանգարանի հավաքածուներին և դրանց հիման վրա ստեղծվել է «Նիժնի Տագիլի և Լունևի գործարանի լեռնագործական թանգարանը»։ Այդ թանգարանը գործել է մինչև 1907 թվականը և փակվել է ֆինանսավորման բացակայության պատճառով, ինչը հանգեցրել է բազմաթիվ ցուցանմուշների կորստի։
Թանգարանը վերականգնվել է միայն 1924 թվականին որպես Նիժնի Տագիլ քաղաքի տեղական (գավառագիտական) թանգարան։ Նրա հավաքածուն համալրվել է «Տիրոջ տան» և շրջակա եկեղեցիների հազվագյուտ նմուշներով։ Թանգարանի հավաքածուն ժամանակակից տեսք է ձեռք բերել 1980-ական թվականների վերջերին, երբ նրա կազմից դուրս է հանվել բնության բաժինը և այն հայտնի է դարձել որպես տեղական պատմության թանգարան։
Թանգարանի ցուցադրություն
խմբագրելԹանգարանի ցուցադրությունը ներկայացվում է 7 սրահներից, որոնց ցուցանմուշները պատմում են Նիժնի Տագիլի պատմության հնագույն ժամանակներից մինչև 1917 թվական։
- Սրահ № 1՝ պալեոլիթից մինչև վաղ երկաթե դարաշրջանի նախնադարյան հասարակություն. 16-17-րդ դարերում ռուսների կողմից Միջին Ուրալի յուրացումը
- Սրահ № 2՝ հանքավայրերի յուրացման պատմություն, 18-րդ դարում առաջին մետաղագործական գործարանների ի հայտ գալը
- Սրահ № 3՝ Նիժնի Տագիլի շրջանի պատմությունը 1806-1861 թթ.
- Սրահ № 4՝ Նիժնի Տագիլի շրջանի մշակութային կյանքը 19-րդ դարի 1-ին կեսին
- Սրահ № 5՝ Դեմիդովները ռուսական մշակույթի պատմության մեջ, ռուս-ֆրանսիական և ռուս-իտալական հարաբերությունների մեջ
- Սրահ № 6՝ Նիժնի Տագիլի շրջանի կյանքը 19-րդ դարի 2-րդ կեսին
- Սրահ № 7՝ Նիժնի Տագիլի շրջանի կյանքը 20-րդ դարի առաջին կեսին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Историко-краеведческий музей». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Нижнетагильский музей-заповедник «Горнозаводской Урал»
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատմա-գավառագիտական թանգարան (Նիժնի Տագիլ)» հոդվածին։ |