Լենինի պողոտա (Նիժնի Տագիլ)
Լենինի պողոտա (ռուս.՝ Проспект имени Ленина), պողոտա Նիժնի Տագիլի լենինսկի շրջանում։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։ Սկսվում է Օստրովսկու փողոցից (Պատմա-գավառագիտական թանգարան[1]) մինչև Սադովայա փողոց («Էրա» կենցաղի տուն)։
Լենինի պողոտա | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Նիժնի Տագիլ |
Երկարություն | 5 ± 1 կմ |
Անվանվել է | Վլադիմիր Լենին |
Փողոցում են գտնվում «Լեռնագործարանային Ուրալ» նիժնիտագիլյան թանգարան-արգելոցը, Դ. Մամին-Սիբիրյակի անվան դրամատիկական թատրոնը, Նիժնի Տագիլի տիկնիկային թատրոնը, КДК «Սովրեմեննիկ», քաղաքի վարչական հաստատությունները, ինչպես նաև բազմաթիվ խանութներ և բանկեր։ Ձևավորվել է 1928 թվականին երկու փողոցների՝ Ալեքսանդրովսկայա (Լենինի փողոց 1928 թ., Պատմա-գավառագիտական թանգարանից մինչև Թատերական հրապարակ) և Սադինսկայա (Թատերական հրապարակից մինչև «Էրա» կենցաղի տուն) միաձուլման արդյունքում։
Պողոտան կառուցվել է 1948-1958 թվականներին `ըստ լենինգրադցի ճարտարապետներ Յա. Սվիրսկու, Գ. Թիմի և Ն. Կոգանի նախագծերի[2]։ Լենինի պողոտայում բնակելի շենքերի այս համալիրը ճանաչվել է որպես ճարտարապետական հուշարձան[3]։ Բացի այդ, պողոտայում պահպանվել են մի շարք պատմական օբյեկտներ (Նպարեղենի խանութ, Հասարակական սպառողների տուն, վաճառականների տներ, ընդհանուր առմամբ 15 օբյեկտ), որոնք նույնպես ճանաչվել են որպես պատմության և ճարտարապետության հուշարձաններ[4]։
Հատվող փողոցներ՝
- Օստրովսկու փողոց
- Օգարկովի փողոց
- Կրասնոարմեյսկայա փողոց
- Պերվոմայսկայա փողոց
- Պարխոմենկո փողոց
- Վյազովսկայա փողոց
- Խաղաղության պողոտա
- Հոկտեմբերյան հեղափոխության փողոց
- Սադովայա փողոց
Պողոտան քաղաքի գլխավոր փողոցն է։ Պողոտայում է գտնվում Թատերական հրապարակը՝ քաղաքի գլխավոր հրապարակը, քաղաքային միջոցառումների և տոնակատարությունների անցկացման հիմնական վայրը։
Լենինի պողոտայի և Օստրովսկու փողոցի խաչմերուկում է գտնվում Վլադիմիր Լենինի հուշարձանը, Ուրալում և ԽՍՀՄ-ում առաջնորդի առաջին հուշարձաններից մեկը[5]։
Լենինի պողոտայի և Պարխոմենկո փողոցի խաչմերուկում է գտնվում Ռուսաստանում առաջին լոկոմոտիվի նախագծողներ Եֆիմ Ալեքսանդրովիչ Չերեպանովի և Միրոն Եֆիմովիչի հուշարձանը, որը տեղադրվել է 1956 թվականին և հանդիսանում է դաշնային նշանակության հուշարձան[4][6]։
Պողոտայով անցնում է մեծ թվով հասարակական տրանսպորտ`ավտոբուս, տրամվայ, երթուղային տաքսիներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Нижнетагильский музей-заповедник «Горнозаводской Урал»
- ↑ Нижний Тагил на перекрестках веков
- ↑ Решение исполнительного комитета Свердловского областного Совета народных депутатов от 04.12.1986 г. № 454
- ↑ 4,0 4,1 «Перечень объектов культурного наследия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Памятник Ленину, Нижний Тагил». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Достопримечательности города Нижний Тагил: Скульптура - Скульптура, памятники