Պատկուլի դաստակերտ
Պատկուլի դաստակերտ (ռուս.՝ Усадьба Паткуль), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1854 թվականին։ Տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։ Գտնվում է Սրեդնյայա փողոցի 8 հասցեում։ Դաստակերտի համալիր կազմում ընդգրկված է նաև Մալայա փողոցի 13 հասցեի կողաշենքը։
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր և բնակելի տուն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պուշկին |
Հիմնադրված է | 1854 |
Ժառանգության կարգավիճակ | regional cultural heritage site in Russia? |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
19-րդ դարի սկզբում ներկայիս տան տեղում եղել է պալատական սպասավոր Տերենտևի վերնահարկով փայտե տունը։ 1848 թվականին տարածքի սեփանակատերն է դարձել Մարիա Ալեքսանդրովնա Պատկուլը։ Նոր փայտե տան շինարարությունը սկսվել է 1854 թվականին Իպպոլիտ Մոնիգետտիի նախագծով, շինարարությունը ղեկավարել է Ի. Ա. Վիդովը։ Հին տունը միաժամանակ տեղափոխվել է Մալայա փողոցում գտնվող տարածքի մյուս ծայր և դարձել դաստակերտի կողաշենք։ Դաստակերտի շուրջը տեղադրվել է փայտե ցանկապատ դարպասներով։ Կողաշենքը կառուցվել է 1881 թվականին, ճարտարապետ Ն. Ս. Նիկինինի նախագծի համաձայն կիսավերնահարկը վերակառուցվել է ամբողջական երկրորդ հարկի[1][2]։
Հայրենական մեծ պատերազմից հետո գլխավոր տանը տեղավորվել է թիվ 2 մանկապարտեզը, այնուհետև` սթափարանը։ Ներկայումս շենքը զբաղեցնում է Պուշկինի շրջանի բնակարանային գործակալությունը։ 1970-ական թվականներին տարածքի խորքում կառուցվել է բնակելի բազմաբնակարան շենք, որը խախտել է նախկին դաստակերտի պլանավորումը։ Չի պահպանվել նաև դարպասներով ցանկապատը։ 1990-2000-ական թվականներին շրջակայքում կառուցվել են 5 նոր տներ։ 2012 թվականի սեպտեմբերին քանդվել է բացահայտված մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ ունեցող կողաշենքը։ Տունը վերակառուցվել է 2015 թվականին, բայց միայն արտաքին շերտն է մնացել փայտյա, տունը կառուցվել է աղյուսից[1][3]։
ՃարտարապետությունԽմբագրել
Տունն ասիմետրիկ է։ Այն նախատեսված է ամռանն ապրելու համար։ Ունի պատուհաններ, դիրքն այնպես է, որ ցերեկը լուսավորվում է արևի լույսով։ Պատուհանների ձևն ու դիրքն ազատ են և բազմազան։ Ճակատային ձևավորումն ընդօրինակում է քարի ճարտարապետության տեխնիկան։ Տունը ունի մի քանի էրկերներ, պատշգամբներ, անկյունային կիսավերնահարկ։ Ճակատային մասում կա հարուստ փորագրված դիզայն։ Պահպանվել են նաև շքամուտքի ինտերիերները՝ շրջակալներով դռները, սվաղված ֆրիզները, քիվերը[1][2]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Средняя 8. Усадьба Паткуль»։ Энциклопедия Царского Села։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին։ Վերցված է 2018-07-01
- ↑ 2,0 2,1 «Усадьба М. А. Паткуль»։ citywalls.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին։ Վերցված է 2018-07-01
- ↑ «Новодел дома Паткуль на Малой улице в Пушкине заселят в 2016 году»։ kanoner.com։ 2015-11-27։ Վերցված է 2018-07-01
Արտաքին հղումներԽմբագրել
- «Средняя 8. Усадьба Паткуль»։ Энциклопедия Царского Села։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին։ Վերցված է 2018-07-01
- «Усадьба М. А. Паткуль»։ citywalls.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-02-ին։ Վերցված է 2018-07-01
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պատկուլի դաստակերտ կատեգորիայում։ |