Պատերազմի միջազգային իրավական կարգավորում

Պատերազմի միջազգային իրավական կարգավորում, պատերազմը ոչ խրախուսվում և ոչ էլ արգելվում է միջազգային մարդասիրական իրավունքի կողմից։ Պատերազմի հարցում մարդասիրական իրավունքը հենվում է միջազգային իրավունքի ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների վրա։ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, սակայն, արգելում է պատերզամը։ ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են բոլոր դեպքերում տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այն պետությունը, որն իր նպատակներին հասնելու համար փորձում է ուժ գործադրել այլ պետության նկատմամբ, ոտնահարում է միջազգային իրավունքը և ագրեսիա կատարում, անգամ արդարացված լինելու դեպքում։ Միջազգային մարդասիրական իրավունքը սկսում է գործել, երբ զինված ընդհարումը սկսվել է, անկախ սկսվելու պատճառներից։

Միջազգային մարդասիրական իրավունքի ճյուղերն ու տեսակները զինված ընդհարումների վերաբերյալ խմբագրել

Միջազգային մարդասիրական իրավունքը բաժանվում է 2 ճյուղի՝

Վերը նշված միջազգային պայմանագրերը ընդունվել են 1977 թվականին, համապատասխանաբար Ժնևում և Հաագայում։ Միջազգային մարդասիրական իրավունքը ճանաչում է զինված ընդհանրումների 2 տեսակ՝

  • Միջազգային բնույթի ընդհանրումներ
  • Ոչ միջազգային բնույթի ընդհանրումներ

Միջազգային բնույթի ընդհանրումներ խմբագրել

Միջազգային բնույթի ընդհանրումն առնվազն 2 պետությունների զինված ուժերի միջև բախումն է։ Միջազգային բնույթի զինված ընդհանրում է նաև ազգային-ազատագրական պատերազմը։

Ոչ միջազգային բնույթի ընդհանրումներ խմբագրել

Ոչ միջազգային բնույթի ընդհանրումը որևէ պետության տարածքում վերջինիս կանոնավոր զինված ուժերի և կազմակերպված զինված խմբի կամ կազմակերպված զինված խմբերի միջև բախումն է։

Պատերազմելու մեթոդների և միջոցների սահմանափակումը խմբագրել

Համաձայն Ժնևի 1977 թվականի միջազգային պայմանագրի պատերազմելու արգելված միջոցներից է ուխտադրժությունը, դա այն է, երբ որևԷ երկիր կամ զինված խումբ հարձակվում են սպիտակ դրոշ պարզած կամ ձևացնում են, թե շարքից դուրս են եկել՝ օգնության շտապող հակառակորդին ոչնչացնելու նպատակով, անընդունելի են նաև քողարկումը, կեղծ ռազմական գործողությունները կամ ապատեղեկատվությունը, որոնց նպատակն է մոլորության մեջ գցել հակառակորդին, այս ամենը անընդունելի են բայց ոչ արգելված։

Աղբյուրներ խմբագրել

  • «Հասարակագիտություն» 11 դաս.