Պատերազմական մեդալ (Նորվեգիա)

Պատերազմական մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։

Պատերազմական մեդալ
նորվ.՝ Krigsmedaljen
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակռազմական պարգև
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվմայիսի 23, 1941
Հերթականություն
Ավագ պարգևSt. Olav's Medal?
Կրտսեր պարգևԽիզախության համար զինված ուժերի մեդալ

Պատմություն խմբագրել

Պատերազմական մեդալը հաստատվել է Նորվեգիայի Հակոն VII թագավորի կողմից 1941 թ.-ի մայիսի 23-ին Նորվեգիայի կամ օտարերկրյա զինվորականներին, ինչպես նաև քաղաքացիական անձանց պարգևատրելու համար, ովքեր մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել են Նորվեգիայի ազատության համար պայքարին։ Այն կարող է նաև տրվել հետմահու Նորվեգիայի և օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր կռվել են Նորվեգիայի զինված ուժերում կամ առևտրային նավատորմում՝ զոհվելով Նորվեգիայի տարածքում[1]։

1951 թ.-ին մեդալի շնորհումը դադարեցվեց։ 1979 թ.-ին թագավորական հրամանագրով Պատերազմի մեդլի շնորհումը ուժի մեջ մտցվեց և տրվում է Նորվեգիայի քաղաքացի և օտար երկրների քաղաքացիություն ունեցող այն նավաստիներին, ովքեր ծառայել են Նորվեգիայի առևտրային կամ նավագնացության նավատորմում Երկրորդ համաշխարհային պատերազմում նվազագույնը 18 ամիս կամ Նորվեգիայի ռազմածովային ուժերի նավատորմում։

Մեդալը կարող է շնորհվել մի քանի անգամ նույն մարդուն։ Այդ դեպքում ժապավենի կտորով փաթաթված սալիկին ամրացվում է աստղ՝ առավելագույնը 3 հատ։

Նկարագրություն խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։ Դիմերեսին պատկերված է տվյալ պահին իշխող թագավորի դիմանկարը։ Հակառակ կողմում գրված են «KRIGSMEDALJE», իսկ ներքևում պատկերված է 2 դուբի դափնեճյուղ։ Մեդալի վերևի հատվածում ձուլված է օղակ, որի միջոցով այն ամրացվում է ժապավենին։ Մեդալի ժապավենը կարմիր գույնի է, դեղին գծերով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել