Պատանեկան արձագանք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
«Պատանեկան արձագանք», մանկապատանեկան ամսաթերթ (1951-1971), երիտասարդական երկշաբաթաթերթ (1972), պատանեկան ամսաթերթ (1973)։ Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության սեփականություն և հայ ավետարանական քրիստոնեական Ջանից ընկերակցության հրատարակություն։
Պատանեկան արձագանք | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Երկիր | Լիբանան |
Լույս է տեսնում 1936 թվականի դեկտեմբերից (ընդհատումներով)։ Հիմնադիր-խմբագիր՝ վերապատվելի Մանասե Շնորհոքյան։ Խմբագիրներ՝ Լ. Ա. Սիմոնյան, վերապատվելի Պարգև Տարագճյան, Ժանեթ Քասունի, Փոլ Ներսեսյան, Արամ Սարգիսյան, Տիգրան Ցումուշաքյան, Երվանդ Քասունի (1993 թվականից)։
Լույս է ընծայում հոգևոր, հայկական, միջազգային, պատմական, գիտական, մարզական, մշակութային, երաժշտական և այլ լուրեր ու հոդվածներ։ Լայն տեղ է հատկացնում նաև պատանիների հեղինակած կամ նրանց համար գրված հայագիր և թարգմանական, արձակ ու չափածո գրական ստեղծագործություններին։ Սփյուռքահայ ամենաերկարակյաց և հետևալական մանկապատանեկան պարբերաթերթն է։
1940-1942 թվականներին ունեցել է «Կիրակնօրյա դպրոցի դասեր» հավելվածը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |