Պավլոս Բորոյան
Պավլոս Աղաջանի Բորոյան (Պողոս) (հունվարի 13, 1905, Տիգրանակերտի Սևեբեկ գյուղ - սեպտեմբերի 3, 1979, Երևան), հայ դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1966)։
Պավլոս Բորոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1905 |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1979 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն Խմբագրել
Մեծ Եղեռնից հետո մանկությանն անց է կացրել Չորք Մարզպանի և Բեյրութի որբանոցներում, որտեդ և ձեոք է բերել իր կրթությունր։ 1920-ական թվականների սկզբներից խաղացել է Լիբանանի և Սիրիայի տարբեր թատերախմբերում՝ Պաղոս Մոլիեր բեմական անունով։
Փոխադրվելով Հայաստան, 1932 թվականից, որպես դերասան. աշխատել է Երևանի Առաջին պետական թատրոնում (այժմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն);
Դերեր Խմբագրել
Կատարած դերերից են՝
- Յու մա Ֆու («Պատվի գործ»),
- Ազնբերգ («Ֆոսֆորային շալ»),
- քահանա («Ջարդ»),
- բժիշկ («Երևակայակսւն հիվանդ») և այլ դերեր։
Աշխատանքը տիկինիկային թատրոնում Խմբագրել
1935 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որտեդ նա գտել է իր ստեղծագործական իսկական տարերքը. իր արվեստով նպաստել մանուկների գեղագիտական դաստիարակաթյան գործին, սեր և համակրանք շահել բոլոր հասակի հանդիսատեսների շրջանում։ Ելույթներ է ռւնեցել նաև դպրոցներում, պիոներական ճամբարներում, մի ներկայացման մեջ կատարելով տարրեր բնավորության տեր մարդկանց դերեր՝ ինչպիսիք են պրոֆեսոր («Տասներկու ամիսներ») Ֆեդյա («Ֆեդյայից լավը չկա»). Շուն («Շունն ա կատան»), Վեզիր («Գաոնիկ ախպեր») և շատ այլ դերեր[1]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Բախտիար Հովակիմյան, Թատերական օրացույց, «Ասողիկ» հրատարակչություն, Երևան, 2005