Պավել Տատարինով
Պավել Միխայլովիչ Տատարինով (ռուս.՝ Павел Михайлович Татаринов, նոյեմբերի 6, 1895 կամ 1895[1] - օգոստոսի 15, 1976 կամ 1976[1]), ռուս խորհրդային երկրաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953)։
Պավել Տատարինով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1895 կամ 1895[1] |
Մահացել է | օգոստոսի 15, 1976 կամ 1976[1] |
Մասնագիտություն | երկրաբան և համալսարանի դասախոս |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտը (1925)։ 1926-1938 թվականներին աշխատել է երկրաբանական կոմիտեում։ 1930 թվականից դասավանդել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում (1938 թվականից՝ օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության ամբիոնի վարիչ)։ 1942-1946-ին՝ օգտակար հանածոների պաշարների գծով հանձնաժողովի նախագահ։ 1962 թվականից՝ Համամիութենական միներալոգիական ընկերության նախագահ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ԽՍՀՄ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրությանը։ Մշակել է քրիզոտիլ-ասբեստի հանքավայրերի առաջացման տեսություն։
Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության 2 շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ralph J., Nikischer T., Mineralogy H. I. o. Mindat.org: The Mineral and Locality Database — [Keswick, VA], Coulsdon, Surrey: 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 601)։ |