Պավել Մոգիլևեց

ռուս ֆուտբոլիստ

Պավել Սերգեևիչ Մոգիլևեց (հունվարի 25, 1993(1993-01-25)[1][2], Կինգիսեպ, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ռուբին» ակումբի կիսապաշտպան։

Պավել Մոգիլևեց
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1993(1993-01-25)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Կինգիսեպ, Լենինգրադի մարզ, Ռուսաստան
Հասակ 183 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2011—2013 Ռուսաստան Զենիթ (ՍՊ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2016 Ռուսաստան Զենիթ (ՍՊ) 12 (0)
2013  Ռուսաստան Զենիթ-2 13 (2)
2014  Ռուսաստան Ռուբին 16 (2)
2014—2015  Ռուսաստան Զենիթ-2 3 (0)
2015—2016  Ռուսաստան Ռոստով 26 (1)
2017 Ռուսաստան Ռոստով 19 (0)
2018—մ․հ․ Ռուսաստան Ռուբին 38 (0)
Ազգային հավաքական
2009—2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 5 (1)
2013—2014 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 10 (1)
2014—մ․հ․ Ռուսաստան Ռուսաստան 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30 հուլիսի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10 սեպտեմբերի, 2018

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում Պավել Մոգիլևեցն իր նորամուտը կատարել է 2011 թվականին՝ խաղադաշտ դուրս գալով 1-ին տուրի՝ «Թերեք» ակումբի դեմ խաղի առաջին րոպեներից[3]։ 2013 թվականին Լուչանո Սպալետտին նրան ընդգրկել է հիմնական թիմի կազմում, և մայիսի 19-ին առաջնության 29-րդ տուրում Մոգիլևեցը կատարել է նորամուտը Պրեմիեր Լիգայում՝ «Վոլգա» ակումբի դեմ խաղի 89-րդ րոպեին փոխարինելով Կոնստանտին Զիրյանովին[4]՝ նրանից ստանալով ավագի թևկապը[5]։ Օգոստոսի 20-ին կատարել է նորամուտը Չեմպիոնների լիգայում՝ «Պասուշ դե Ֆերեյրա» ակումբի դեմ խաղի 80-րդ րոպեին փոխարինելով Միգել Դաննին։

2014 թվականի փետրվարի 27-ին Մոգիլևեցը «Զենիթից» վարձավճարով տեղափոխվել է «Ռուբին» մինչև 2013/14 մրցաշրջանի ավարտը[6]։ Հաջորդ մրցաշրջանի սկզբին կիսապաշտպանը վերադարձել է «Զենիթ», սակայն մեկնարկային կազմում տեղ գրավել չի կարողացել և միայն հազվադեպ դուրս է եկել փոխարինման։ 2015 թվականի հուլիսին Մոգիլևեցը վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով» ակումբ[7]։ 2017 թվականի փետրվարին նա պայանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ։

Հավաքականում խմբագրել

2013/14 մրցաշրջանի արդյունքներով Մոգիլևեցն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում, որը կազմել է Ֆաբիո Կապելոն Բրազիլյայում անցկացվելիք 2014 թվականի աշխարհի առաջնությունից առաջ[8]։ Հավաքականում Մոգիլևեցն իր նորամուտը կատարել է 2014 թվականի մայիսի 26-ին Սլովակիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։

Պավել Մոգիլևեցը փոխարինել է Ռուսաստանի հավաքականի վնասվածք ստացած ավագին՝ Ռոման Շիրոկովին, 2014 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական հայտացուցակում։

Ձեռքբերումներ խմբագրել

«Զենիթ»

«Ռոստով»

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Զենիթ Պրեմիեր Լիգա 2012/13 2 0 0 0 0 0 2 0
2013/14 0 0 0 0 2 0 2 0
2014/15 9 0 2 0 3 0 14 0
2016/17 1 0 1 0 0 0 2 0
Ընդհանուր 12 0 3 0 5 0 20 0
    Զենիթ-2 2 դիվիզիոն 2013/14 13 2 13 2
2014/15 3 0 3 0
Ընդհանուր 16 2 0 0 0 0 16 2
    Ռուբին Պրեմիեր Լիգա 2013/14 11 2 0 0 0 0 11 2
2014/15 5 0 0 0 5 0
Ընդհանուր 16 2 0 0 0 0 16 2
  Ռոստով Պրեմիեր Լիգա 2015/16 26 1 0 0 26 1
2016/17 7 0 0 0 0 0 7 0
2017/18 12 0 2 0 14 0
Ընդհանուր 45 1 2 0 0 0 47 1
    Ռուբին Պրեմիեր Լիգա 2017/18 8 0 0 0 8 0
2018/19 16 0 3 0 19 0
Ընդհանուր 40 2 3 0 0 0 43 2
Ամբողջ կարիերա 113 5 8 0 5 0 126 5

Հավաքականում խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ
Մոգիլևեցի խաղերը և գոլերը Ռուսաստանի հավաքականում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
1 2014 թվական մայիսի 26   Սլովակիա 1:0 Ընկերական խաղ
2 2016 թվական նոյեմբերի 10   Կատար 1:2 Ընկերական խաղ
3 2016 թվական նոյեմբերի 15   Ռումինիա 1:0 Ընկերական խաղ
4 2018 թվական սեպտեմբերի 7   Թուրքիա 2:1 Ազգերի Լիգա 2018/19

Ընդհանուր պաշտոնական խաղեր՝ 4 խաղ/ 0 գոլ, 3 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Терек-мол. (Грозный) 0:0 Зенит-мол. (Санкт-Петербург)» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  4. «Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 0:2 Волга (Нижний Новгород)» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  5. «Павел Могилевец: «Зырянов сказал важные для меня слова»» (ռուսերեն). ФК «Зенит». 2013 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  6. «Павел Могилевец перешёл в «Рубин» на правах аренды». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  7. Могилевец перешёл в «Ростов» на правах аренды
  8. «Пионер» Рината Билялетдинова приглянулся Фабио Капелло

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Մոգիլևեց» հոդվածին։