Պավել Աքսելրոդ
Պավել Բորիսովիչ Աքսելրոդ (օգոստոսի 25, 1850, Pochep, Mglin County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 16, 1928[1], Բեռլին, Գերմանական ռայխ), սոցիալ–դեմոկրատ, մենշևիկյան կուսակցության պարագլուխներից։ 1870-ական թվականներին նարոդնիկ։ 1883 թվականից «Աշխատանքի ազատագրություն» խմբի անդամ։
Պավել Աքսելրոդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1850 |
Ծննդավայր | Pochep, Mglin County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 16, 1928[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ |
Գերեզման | Urnenfriedhof Gerichtstraße |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Շվեյցարիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հրապարակախոս |
Կուսակցություն | Զեմլյա ի վոլյա, Սև վերաբաշխում, Աշխատանքի ազատագրում և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Pavel Axelrod Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրել1900 թվականից եղել է «Իսկրա» թերթի խմբագրության կազմում։ Դեռ 1883-1903 թվականներին նրա մի շարք աշխատություններում գյուղացիության և լիբերալ բուրժուազիայի դերի գնահատման հարցում զգացվում էին մենշևիզմի սաղմերը։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո (1903) Աքսելրոդ մենշևիկների պարագլուխներից և տեսաբաններից էր։ II Ինտերնացիոնալի ակտիվ գործիչներից, հանդես էր գալիս ռեֆորմիստական տեսակետներով, իսկ ռեակցիայի տարիներին լիկվիդատորության գաղափարախոսն էր։ 1917 թվականին պաշտպանում էր ժամանակավոր կառավարությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հեռացավ Ռուսաստանից և դարձավ սովետական իշխանության կատաղի հակառակորդ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 165)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Աքսելրոդ» հոդվածին։ |