Պառա՛վ, փակիր դուռը (ռուս.՝ Старуха, дверь закрой!), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1982 թվականին, ռեժիսոր Մարիա Մուատի կողմից, «Էկրան» ստուդիայում, ըստ անգլո-շոտլանդական ժողովրդական համանուն բալլադի մոտիվների, որը բանաստեղծական ոճով վերապատմել է Սամուիլ Մարշակը։ Ֆիլմը հայտնի բանաստեղծության բավականին սրամիտ և յուրօրինակ էկրանավորումն է, որն ստեղծվել է ռեժիսոր Մարիա Մուատի և նկարիչ Յուրի Իսայկինի կողմից[1]։

Պառա՛վ, փակիր դուռը
ռուս.՝ Старуха, дверь закрой!
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՄարիա Մուատ
ՍցենարիստՎիկտոր Մերեժկո
ՀնչյունավորումՅուրի Յակովլև
ԵրաժշտությունԻգոր Եֆրեմով
ԽմբագիրLyubov Georgieva?
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն400 s
Թվական1982

Սյուժե

խմբագրել

Տոնից առաջ պառավը շատ հոգսեր ուներ տանը, և երբ ծերուկը պատվիրում է փակել մուտքի դուռը, նա հրաժարվում է։ Այդ ժամանակ ծերուկը պայման է դնում, ըստ որի առաջինը խոսողը կփակի դուռը։ Եվ դուռը բաց է մնում։ Գիշերը տուն են գալիս երկու անծանոթ և տեսնելով, որ տերերը ուշադրություն չեն դարձնում իրենց վրա, վերցնում են, այն ամենը, ինչ ցանկանում են։ Բայց ընդամենը պետք էր, որ գնալիս նրանք ասեին, թե կարկանդակները հում են, և ծեր կինը վրդովմունքով ժխտում է դա։ Դրան հաջորդում է ծերուկի ակնարկը, որը դարձելէ ֆիլի վերնագիրը, և պառավ կինն ստիպված է լինում գնալ և փակել դուռը։

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ` Վիկտոր Մերեժկո
  • Ռեժիսոր` Մարիա Մուատ
  • Բեմադրող նկարիչ` Յուրի Իսայկին
  • Օպերատոր` Իգոր Սկիդան Բոսին
  • Կոմպոզիտոր` Իգոր Եֆրեմով
  • Հնչյունային օպերատոր` Վիտալի Ազարովսկի
  • Տեքստը կարդում է` Յուրի Յակովլևը
  • Մուլտիպլիկատոր` Վլադիմիր Կադուխին, Վադիմ Մեժիբովսկի
  • Տիկնիկները և դեկորացիանները պատրաստել են`
    • Գենադի Բագաչյով
    • Բորիս Կարավաև
    • Նադեժդա Լյարսկայա
    • Յուրի Օդինցով
    • Ալեքսանդրա Մուլյուկինա
    • Գալինա Կրուգլովա
    • Լյուբով Դորոնինա
    • Անատոլի Կուզնեցով
    • Ա. Նազդրին
    • Անատոլի Գնեդինսկի
    • Ելենա Պոկրավսկայա
  • Մոնտաժող` Լյուբով Գեորգիևա
  • Խմբագիր` Ալեքսանդր Տիմոֆեևսկի
  • Ֆիլմի տնօրեն` Իգոր Գելաշվիլի

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Երաժշտությունը, որը հնչում է այն ժամանակ, երբ անծանոթները տուն են մտնում, հնչում է նաև ապագայում նկարահանված «Անհագիստ գիշեր» մուլտֆիլմում (1987)։

Փառատոններ և պարգևներ

խմբագրել

1983 թվական` Մոսկվայի երիտասարդական կինոփառատոնի մրցանակ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  2. Муат Мария Андреевна, Биография, Призы

Արտաքին հղումներ

խմբագրել