Պապ Ն'Դիայե Սուարե (ֆր.՝ Pape N'Diaye Souaré, հունիսի 6, 1990 թ., Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, «Քրիսթալ Փելաս» ֆուտբոլային ակումբի և Սենեգալի ազգային հավաքականի ձախ պաշտպանն է։

Football pictogram.svg
Պապ Սուարե
ֆր.՝ Pape Souaré
Pape Souaré (LOSC Lille).JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 6, 1990(1990-06-06)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Սենեգալ
Հասակ 178 սմ
Քաշ 69 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Քրիսթալ Փելաս
Համար 27
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Սենեգալ Դիամբարս
2008-2012 Ֆրանսիա Լիլ B 55 (7)
2010-2015 Ֆրանսիա Լիլ 56 (3)
2012-2013 Ֆրանսիա   Ռեյմս 23 (0)
2015-մինչ հիմա Անգլիա Քրիսթալ Փելաս 48 (0)
Ազգային հավաքական
2012 Սենեգալ Սենեգալ (օլիմպ.) 4 (0)
2012-մինչ հիմա Սենեգալ Սենեգալ 22 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

Սուարեն 18 տարեկանում տեղափոխվել է ֆրանսիական «Լիլ» ֆուտբոլային ակումբ։ 2009 թ․ ամռանը ֆուտբոլիստը սկսում է մարզվել Լիլի հիմնական թիմի կազմում։ 2010 թ․ հունիսին իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքում 3 տարի ժամկետով։

Լիլի կազմում Սուարեն իր առաջին խաղն անցկացրել է 2010 թ․ հունվարի 23-ին, երբ թիմը Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչում մրցում էր «Կոլմար» ակումբի հետ։ 2010 թ․ նոյեմբերի 4-ին իր առաջին խաղն է անցկացրել եվրոգավաթներում, երբ թիմը Եվրոպայի լիգայում մրցում էր բուկղարական «Լևսկի» ակումբի հետ։ Ֆրանսիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է 2011 թ․ փետրվարի 20-ին, երբ թիմը մրցում էր «Մոնպելիե» ակումբի հետ։

2012 թ․ օգոստոսի 19-ին Սուարեն վարձավճարով տեղափոխվում է ֆրանսիական «Ռեյմս»։

2013 թ․ հոկտեմբերի 5-ին ֆուտբոլիստը խփում է իր կարիերայի առաջին գոլը գրավելով «Այաչոյի» դարպասը։

2015 թ․ հունվարի 30-ին Սուարեն 4.6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է անգլիական «Քրիսթալ Փելաս»[2][3]։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել