Պապրաչա վանք

Սերբ ուղղափառ եկեղեցի

Պապրաչա վանք (սերբ.՝ Манастир Папраћа, բոս․՝  և խորվ.՝ Manastir Papraća), Զվորնիցկո - Տուզլանյան թեմի Սերբ ուղղափառ եկեղեցու վանք Պապրաչա գյուղում՝ Սերբական Հանրապետության Բոսնիա և Հերցեգովինայի Շեկովիչի համայնքում՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի Ավետման։

Պապրաչա վանք
Manastir Papraća.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունՇեկովիչի
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի
ԹեմԶվորնիցկո - Տուզլանյան թեմ
Ժառանգության կարգավիճակԲոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան

ՊատմությունԽմբագրել

 
Պապրաչա վանքը

Վանքը հիմնադրվել է սերբ թագավոր Ստեֆան Դրագուտինի կողմից, որը 1284-1316 թվականներին ղեկավարել է այդ հողերը։ Հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, սակայն ժամանակակից օսմանյան փաստաթղթերը վկայում են այն մասին, որ վանքը գոյություն է ունեցել 16-րդ դարի առաջին կեսին։ Առաջին գրավոր հիշատակումը համարվում են 1513 թվականի թուրքական փաստաթղթերը[1]։

1559 թվականին Պապրաչա վանքի Արսենի վանահայրն ու Գենադի վանականը մասնակցել են Տրոնոշա վանքի եկեղեցու վերականգնմանը[2]։ 16-րդ և 17-րդ դարերում վանքը սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի հետ։ 1551 թվականին Գրիգորի վանահայրը եղել է Մոսկվայում։ Նա բերել էր Ավետարան, որը նվիրել էր երեց Հովսեփը Հրաշքների վանքից (ռուս.՝ Чудов монастырь): Հետագայում Ռուսաստանում են եղել Պապրաչայի մի քանի վանահայր ևս՝ նյութական և ֆինանսական օգնություն ստանալով ռուսական թագավորներից։ Վանքում պահպանվել են բազմաթիվ ռուսական գրքեր։ Վերջին անգամ Պապրաչայի վանականները Մոսկվայում են եղել Թուրքական մեծ պատերազմի ժամանակ (1683-1699)[1][3]:

1717 թվականի Ավստրո-թուրքական պատերազմի ընթացքում վանքը ավերվել է, իսկ նրա երեսուն բնակիչները սպանվել են թուրքերի կողմից։ 1853 թվականին վանական եկեղեցին վերակառուցվել է Սարաևոյի սերբերի աջակցությամբ այն բանից հետո, երբ օսմանյան իշխանությունները թույլատրել են շինարարական աշխատանքները։ 1880 թվականից վանքում վերածնվել է վանական կյանքը[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վանքը ավերվել և թալանվել է։ 1954 թվականին մասամբ վերականգնվել է Տավնա վանքի միանձնուհի Վարվառայի (Բոժիչ) ջանքերով։ 1971 թվականի սեպտեմբերի 21-ին վանքը կրկին օծվել է եպիսկոպոս Լոնգինի (Տոմիչ) կողմից[1]։

2005 թվականին Պապրաչա վանքը ներառվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձանների ցանկում[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Պատմությունը պաշտոնական կայքում» (սերբերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-20-ին։ Վերցված է 2017-03-18 
  2. Слободан Живојиновић։ «Обнова манастира Троноше // Манастир Троноша» (սերբերեն)։ Интернет-библиотека «Растко»։ Վերցված է 2018-02-04 
  3. СДжоко Слиепчевич (2004-09-15)։ «Связи представителей Сербской Православной Церкви с Россией»։ Православие.Ру։ Վերցված է 2018-02-04 
  4. «Graditeljska cjelina – Manastir Papraća u Papraći kod Šekovića» (սերբա-խորվաթերեն)։ Komisija za očuvanje nacionalnih spomenika BIH։ Վերցված է 2017-03-18 

Արտաքին հղումներԽմբագրել