Պապլոր դժգույն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հակինթազգիներ
Տեսակ Պապլոր դժգույն
Լատիներեն անվանում
Muscari pallens


Պապլոր դժգույն (լատին․՝ Muscari pallens), հակինթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

10-17 սմ բարձրությամբ սոխուկավոր բույս է՝ ձվաձև սոխուկով, դարչնագույն թեփուկներով։ Տերևները արմատամերձ են, գծային։ Ծաղկաբույլը խիտ, կարճ ողկույզի ձևով է։ Ծաղկասլաքն ունի 3-5 սմ երկարություն և պտղի ժամանակ երկարացող է։ Պտղատու ծաղիկները երախի մոտ թույլ ձգվածքով են, համարյա սպիտակ կամ դժգույն երկնագույն։ Տուփիկը կլորավուն է, 4-5 մմ երկարության։ Սերմերը սև են[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Իջևանի և Դիլիջանի միջև) և Սևանի (Սոտքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Մեծ Կովկասը, Դաղստանը, Արևմտյան, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ստորին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-2100 մ բարձրությունների վրա, բաց կրաքարային ժայռոտ տեղերում, անտառներում։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Համարվում է Կովկասի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործուղություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.