Բացել գլխավոր ցանկը

Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ

Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ, (նոյեմբերի 14, 1775(1775-11-14)[1][2][3], Hainichen, Thuringia, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 29, 1833(1833-05-29)[1][2][3], Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն[4]), գերմանացի քրեագետ, քրեական իրաունքի դասական դպրոցի ներկայացուցիչ, Լյուդվիգ Ֆոյերբախի հայրը։

Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ
գերմ.՝ Paul Johann Anselm von Feuerbach
Anselm von Feuerbach.jpg
Ծնվել էնոյեմբերի 14, 1775(1775-11-14)[1][2][3]
ԾննդավայրHainichen, Thuringia, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էմայիսի 29, 1833(1833-05-29)[1][2][3] (57 տարեկանում)
Մահվան վայրՖրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանական միություն[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունԵնայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունիրավաբան, փիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր և դատավոր
ԱշխատավայրՔրիստիան-Ալբերտի համալսարան, Ենայի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Զբաղեցրած պաշտոններդատավոր
ԱնդամությունԷրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներԼյուդվիգ Ֆոյերբախ, Յոզեֆ Անզելմ Ֆոյերբախ, Karl Wilhelm Feuerbach? և Friedrich Feuerbach?
Paul Johann Anselm von Feuerbach Վիքիպահեստում

Առաջ է քաշել մի շարք առաջադիմական սկզբունքներ (օրինակ, օրենքի առաջ բոլորի հավասարությունը)։ Ֆոյերբախը պատժի հիմնական նպատակներից մեկը համարել է այսպես կոչված հոգեկան ներգործությունը (հոգեբանական ահաբեկումը), որն արտացոլվել է նրա կազմած Բավարական քրեական օրենքների ժողովածուում (1813):

Ստանալով դոկտորի աստիճան, Գրոլմանի և Ալմեդինգենի հետ համատեղ հիմնել է պարբերաբար թողարկվող «Քրեական իրավունքի գրադարան» աշխատությունը: 1801 թվականին նշանակվել է Ենայի համալսարանի պրոֆեսոր:

Հետագայում տեղափովել է Բավարիա, Լանդսհուտի համալասարանում ստանալով ամբիոն: 1805 թվականին նրան հանձնարարվել է կազմել բավարական քրեական օրենսգրքի նախագիծ, միաժամանակ նա ստացել է բարձրաստիճան պաշտոն բավարական արդարադատության նախարարությունում: Նախագիծը կազմելուց հետո, այն օրենքի ուժ ստացավ 1813 թվականին, որից հետո Ֆոյերբախը նշանակվեց վերաքննիչ դատարանի նախագահ: 1821 թվականին ֆրանսիական օրենսդրության խորը ուսումնասիրության համար մեկնել է Ֆրանսիա:

ԱշխատություններԽմբագրել

  • Revision der Grundsätze und Grundbegriffe des positiven peinlichen Rechts (1799);
  • Lehrbuch des gemeinen in Deutschland gültigen peinlichen Rechts (1-е изд., 1801; всего 14 изданий, последнее Миттермайера, 1848 г.; этот учебник был переведен на русский язык Лодием, Цебриковым и Полонским, под заглавием «Фейербаха Павла, уголовное право, с приложением российских уголовных законов, к каждому преступлению относящихся», 1810—27);
  • Kritik des natürlichen Rechts (1796);
  • Über die Strafe als Sicherungsmittel vor künftigen Beleidigungen des Verbrechers (1799);
  • Blick auf die deutsche Rechtswissenschaft (1810).

ԾանոթագրություններԽմբագրել