Պաուլս Կալնինշ (լատիշ․՝ Pauls Kalniņš, մարտի 3, 1872(1872-03-03), Vilce Parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 26, 1945(1945-08-26), Լուստենաու, Dornbirn District, Ֆորալբերգ, Ավստրիա), լատվիացի քաղաքական գործիչ և բժիշկ, 1925-1934 թվականներին Սեյմի խոսնակ։ Լատվիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցություն նախագահ։ «Սինա» ամսագրի խմբագիր, Լատվիայի Առաջին Հանրապետության Սեյմի բոլոր գումարումների պատգամավոր, Լատվիայի Ժողովրդական խորհրդի և Սատվերսմեի ասամբլեայի պատգամավոր[1]։

Պաուլս Կալնինշ
լատիշ․՝ Pauls Kalniņš
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1872(1872-03-03)
ԾննդավայրVilce Parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 26, 1945(1945-08-26) (73 տարեկան)
Մահվան վայրԼուստենաու, Dornbirn District, Ֆորալբերգ, Ավստրիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լատվիա
ԿրթությունLiepāja Gymnasium? (1892) և Դորպատի կայսերական համալսարանի բժշկության ֆակուլտետ (1898)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բժիշկ
ԱմուսինKlāra Kalniņa?
Զբաղեցրած պաշտոններԼատվիայի Սեյմի պատգամավոր
ԿուսակցությունLatvian Social Democratic Workers' Party?
Պարգևներ և
մրցանակներ
Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ
ԱնդամությունQ30135601?
ԵրեխաներBrūno Kalniņš?
 Pauls Kalniņš Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պաուլս Կալնինշը ծնվել է 1872 թվականի մարտի 3-ին Վիլչե վարչական մարզում։ Տեղական ծխական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Լիեպայայի գիմնազիայում, որտեղ նա հանդիպել է ավելի ուշ պետական գործիչների, ինչպիսիք են Միջելիս Վալտերսը և Յանիս Յանսոնս-Բրաունսը։ Նա ավարտել է գիմնազիան 1892 թվականին և գնացել բնական գիտություններ սովորելու Մոսկվայի համալսարանում, բայց հետո տեղափոխվել է Տարտուի համալսարան, որտեղ սովորել է բժշկություն և ստացել բժշկական գիտական կոչում։ 1898 թվականին ստացել է բժշկական դոկտորի կոչում։ Պաուլս Կալնինշը ծանոթացել է իր կնոջ՝ Կլարա Կալնինայի հետ 1895 թվականին և երեք տարի անց ամուսնացել նրա հետ։

Գործունեություն խմբագրել

Պաուլս Կալնինշը 1930-1933 թվականներին եղել է Լատվիայի նախագահի թեկնածու։ Նա Լատվիայի Կենտրոնական խորհրդի 1944 թվականի մարտի 17-ի հուշագիրը ստորագրողներից մեկն է եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որպես Չորրորդ Սեյմի նախագահ 1944 թվականին, ընտրվել է Լատվիայի Կենտրոնական խորհրդի կողմից Լատվիայի նախագահ։ Նրա որդին Բրունո ԿալնինշնԱ էր։ 1926 թվականին պարգևատրվել է Երեք աստղ II աստիճանի շքանշաններով, իսկ 1927 թվականին՝ I աստիճանի։ Նա 1944 թվականին արտագաղթել է[1][2]։

Մահ խմբագրել

Պաուլս Կալնինշը մահացել է 1945 թվականի օգոստոսի 26-ին դաշնակիցների կողմից օկուպացված Ավստրիայի Լուստենավայի մոտ գտնվող Բեկավա գյուղում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ievērojamie mediķi - Kalnins Pauls». www.ieverojamiemediki.lv. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Latvijas Centrālā Padome». web.archive.org. 2012 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  3. «JG213 Nikolajs Bulmanis. Lustenavas vasara». www.zagarins.net. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Valstsvīri un demokrati. Biogrāfiskas studijas. Šilde Ādolfs. Grāmatu Draugs, Bruklina, 1985; pārpublicēta e-grāmatā: Eraksti, 2007 (ISBN 978-9984-806-15-0)
  • Энциклопедия «Рига». Рига: Главная редакция энциклопедий, 1989. ISBN 5-89960-002-0 Стр. 352

Արտաքին հղումներ խմբագրել