Պաուլուս Օրոսիուս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պաուլուս Օրոսիուս (լատին․՝ Paulus Orosius, մոտ 385[1], Բրագա - մոտ 418[1]), 5-րդ դարի քրիստոնյա պատմիչ և աստվածաբան։ Օգոստինոս Երանելու առաջարկով 416-17 թթ. գրել է 7 գրքից բաղկացած «Պատմություն հեթանոսների դեմ» (լատին․՝ Historiae adversum paganos) պատմագիտական երկը, որտեղ ներկայացնում է համաշխարհային պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 410 թ. գոթերի կողմից Հռոմի գրավումը։
Պաուլուս Օրոսիուս | |
---|---|
Ծնվել է | մոտ 385[1] |
Ծննդավայր | Բրագա |
Մահացել է | մոտ 418[1] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Երկեր | Seven Books of Histories Against the Pagans? |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, աստվածաբան և կաթոլիկ քահանա |
Paulo Orosio Վիքիպահեստում |
Պայքարել է աղանդների դեմ, այդ նպատակով գրել է «Խրատ վասն պրիսցիլիանականների և օրիգենականների մոլորության» (Commonitorium de errore Priscillianistarum et Origenistarum) և «Ջատագովություն Պելագիանոսի ուսմունքի հետևորդների դեմ» (Liber apologeticus contra Pelagianos) երկերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118590251 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլուս Օրոսիուս» հոդվածին։ |