Պանդուխտ Մանուկյան

Հայ քաղաքական գործիչ

Պանդուխտ Հմայակի Մանուկյան, (մարտի 25, 1951(1951-03-25), Ջերմուկ, Հայաստան - հունիսի 21, 2021(2021-06-21)), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ։

Պանդուխտ Մանուկյան
Ծնվել էմարտի 25, 1951(1951-03-25)
ԾննդավայրՋերմուկ, Հայաստան
Մահացել էհունիսի 21, 2021(2021-06-21) (70 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Պանդուխտ Մանուկյանը 1968-1973 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ ստանալով ինժեներ-շինարարի մասնագիտությունը։ Այնուհետև 1973-1994 թվականներին աշխատել է որպես վարպետ և ինժեներ։ Եղել է Հայոց համազգային շարժման անդամ[1]։ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 1995 թվականին։ Այնուհետև դարձել է Վայոց ձորի մարզպետ՝ պաշտոնավարելով 1997-2003 թվականներին։

Պանդուխտ Մանուկյանը մահացել է 2021 թվականի հունիսի 21-ին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Մահացել է Վայոց ձորի նախկին մարզպետ Պանդուխտ Մանուկյանը». A1Plus. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.