Պայծառակերպության վանք (Բուլղարիա)

Պայծառակերպության վանք (բուլղար․՝ Преображенски манастир), տղամարդկանց համար գործող բուլղարական ուղղափառ ոչ քաղկեդոնական վանք[1], որը գտնվում է Բուլղարիայի Վելիկո Տիռնովոյի մարզի Վելիկո Տիռնովո քաղաքում։

Պայծառակերպության վանք
Преображенски манастир
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունԲուլղարիա Բուլղարիա, Վելիկո Տիռնովոյի մարզ, Վելիկո Տիռնովո
ԹեմEparchy of Veliko Tarnovo?
Քարտեզ
Քարտեզ
 Transfiguration Monastery (Bulgaria) Վիքիպահեստում

Պայծառակերպության վանքը գտնվում է Յանտրա գետի ափին։

Պատմություն խմբագրել

Վանքը հիմնադրվել է 11-րդ դարում՝ Բուլղարիայի թագավոր Իվան Ալեքսանդրի օրոք։ 1360 թվականին ստացել է հատուկ հոգևոր կարգավիճակ։

Վանքը գրավվել է թուրքերի կողմից Բուլղարիայի գրավման ժամանակ։ 19-րդ դարում ենթարկվել է վերակառուցման։ Եկեղեցին պատկերազարդվել է 1849 թ.-ից 1851 թվականներին բուլղարացի նկարիչ և սրբանկարիչ, Բուլղարիայի ազգային վերծննդի ներկայացուցիչ Զախարի Զողրաֆը։

Որմնանկարներից նշանավոր են «կյանքի անիվ», «Վերջին դատաստան», «Խորհրդավոր ընթրիք» խորագրով որմնանկարները։ Եկեղեցու պատերին կան նաև սլավոնական գրերի ստեղծող Կյուրեղի և Մեթոդիոսի պատկերով որմնանկարներ։

Նկարիչը վանքի պատերին թողել է նաև ինքնադիմանկար։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ բուլղարական այս վանքը ծառայում էր, որպես հիվանդանոց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բուլղարական եկեղեցական կանոնադրություն». Բուլղար ուղղափառ եկեղեցի. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)