Պամլիկո[2] (անգլ.՝ Pamlico Sound), ծովածոց Հյուսիսային Կարոլինայում, Միացյալ Նահանգների արևելյան ափի ամենամեծ ծովածոցը։ Երկարությունը՝ 129 կմ, լայնությունը՝ 48 կմ։ Ծովածոցը Ատլանտյան օվկիանոսից բաժանվում է արտաքին ծանծաղուտների, այդ թվում՝ Հաթերաս հրվանդանի ցածր ավազաթմբերի շղթայով։ Արևմուտքից ծովածոց են թափվում Նյուս և Պամլիկո գետերը (իրականում Թար գետի դելտան)։ Պամլիկոյի ծոցը միանում է Ալբեմարլ ծոցին Ռոանոկ և Կրոատան նեղուցով։ Ծանծաղուտներով մակերեսային ծոցը վտանգավոր է խոշոր նավարկության համար։ Ծանծաղության պատճառով ծոցի վրա մեծապես ազդում են մակընթացությունները և տեղատվությունները, հատկապես այն ժամանակ, երբ դրանք համընկնում են քամիների ուղղության հետ։ Իտալացի ծովագնաց Ջովաննի դա Վերրացցանոն ընդունել է ծովածոցը որպես ելք դեպի Խաղաղ օվկիանոս։

Պամլիկո
Տեսակնեղուց
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՀյուսիսային Կարոլինա
Երկարություն130 կմ
Լայնություն32 կմ
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
ԳետաբերանԱտլանտյան օվկիանոս
Ջրահավաքի տարածքPamlico Sound drainage basin?[1]
Լիճ հոսող գետPamlico River?[1] և Neuse River?[1]
Քարտեզ
Քարտեզ

Ծովածոցով անցնում է Միջցամաքային ջրանցքի արևելյան հատվածը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 The National Map
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 273.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Pamlico Sound Boating» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պամլիկո (ծովածոց)» հոդվածին։