Պահապան հրեշտակ, բարի հոգի` տրված մարդուն Աստծո կողմից մկրտության ժամանակ, օգնելու և ուղղորդելու համար։

Ուղղափառների և կաթոլիկների պատկերացումներով պահապան հրեշտակը գտնվում է մարդու հետ իր ողջ կյանքի ընթացքում, եթե մարդը պահպանում է իր մեջ սերը և հավատը Աստծո նկատմամբ։ Պահապան հրեշտակի խնդիրն է նպաստել իրեն վստահվածի փրկությանը։ Մասնավորապես, պահապան հրեշտակները ուղղորդում են քրիստոնյաներին լցվել հավատքով և լինել բարեպաշտ, պաշտպանում են նրանց հոգին և մարմինը, բարեխոսում նրանց համար երկրային ողջ կյանքի ընթացքում, աղոթում նրանց համար Աստծուն և վերջապես լքում են նրանց, երբ երկրային կյանքն ավարտվում է, և հայտնվում են հավերժության մեջ։

Պահապան հրեշտակի գաղափարը բիբլիական չէ։ Առաջին հիշատակումները հրեշտակների մասին՝ որպես յուրաքանչյուր անհատի «անձնական» պահապանների, վերաբերում են 3-4-րդ դարերին։ Այնուհետև ծնվել է հավատը «անձնական» դևի մասին, որը նույնպես ուղեկցում է մարդուն[1]

Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները սովորեցնում են աղոթքով երկրպագել և կանչել պահապան հրեշտակներին` որպես ամենամոտ հոգևոր ուսուցիչների և հովանավորների։

Ուղղափառ եկեղեցու ուսմունքի համաձայն՝ մարդը չի կարող իմանալ պահապան հրեշտակի անձնական անունը, քանի որ հրեշտակը մարդուն Աստծու կողմից է տրված և մարդու համար անտեսանելի է։ Հետևաբար, յուրաքանչյուր պահապան հրեշտակի համար նշանակված չէ պետական ​​հիշատակի առանձին օր, բայց հաստատվել են ողջ երկնային ուժերին երկրպագելու հատուկ օրեր։ Բոլոր հրեշտակների համար այդպիսի ընդհանուր հիշատակի օր է` նոյեմբերի 8-ը (հուլյան տոմար) / նոյեմբերի 21-ը (Գրիգորյան տոմար), որ համարվում է Հրեշտակապետ Միքայելի և երկնային այլ ուժերի օր։ Եկեղեցին կոչ է անում դիմել հրեշտակների հովանավորությանը և պաշտպանությանը տնային աղոթքների ժամանակ։

Կաթոլիկ եկեղեցում պահապան հրեշտակների հիշատակի օրը հոկտեմբերի 2-ն է։

Մայրամուտին և կեսգիշերին պահապան հրեշտակները բարձրանում են երկինք՝ զեկուցելու մարդկային գործերի մասին։ Աստվածավախ մարդկանց հրեշտակները շտապում են երկրպագել Աստծուն, իսկ մեղավորների պահապանները արցունքներով ասում են Նրան. «Քո հոգածությամբ, քրիստոնյաները, որոնք մեզ վստահված են, միայն շուրթերով են արտասանում քո անունը և գործերով խնդրում իրենց մարմնի ցանկությունները. մեղքեր գործելով մեղքերի վրա` մեզ ստիպում են իրենց թողնել առանց մեր պահապանության»[2]։

Պահապան հրեշտակը Ֆոնդակելի Ֆանտինա համայնքի, Սիցիլիա հովանավոր սուրբն է, որը նշվում է հուլիսի երկրորդ կիրակի օրը։ Իսլամի հետևորդները նույնպես հիշատակում են պահապան հրեշտակներին իրենց սուրբ գրքում` Ղուրանում։

Aquote1.png Նրա կողքին` [այսինքն՝ յուրաքանչյուրի կողքին»] առջևում և հետևում կան պահապան հրեշտակներ, որոնք փոխարինում են միմյանց։ [Որոշ պահապան հրեշտակներ պաշտպանում են մարդուն օրվա ընթացքում, իսկ մյուսները՝ գիշերային ժամերին։ Նրանք (հրեշտակները) պաշտպանում են մարդուն Ալլահի պատվերով (աշխարհների Տիրոջ հրամանով, ամեն ինչի ստեղծող)։
- Ղուրան, 13:11
Aquote2.png


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Эрик Лайонз։ «Ангелы-хранители»։ http://rubible.com/ 
  2. Слово от видения апостола Павла. // Православный собеседник, 1858, август. С. 602.

ԳրականությունԽմբագրել

Ռուսերեն
  • Энциклопедия ангелов = The Encyclopedia of Angels / Пер. с англ. Ю. Соколов. — М.: Вече, 2008. — 432 с. — (Историческая литература). — 5000 экз. — ISBN 978-5-9533-1941-6
Այլ լեզուներով
  • Guardian Angel // The Catholic Encyclopedia. Vol. 7. New York: Robert Appleton Company, 1910.

Արտաքին հղումներԽմբագրել