Պակսե[1] (լաոս.՝ ປາກເຊ, «Սե գետի գետաբերանը»), քաղաք Լաոսում, Տյամպասակ նահանգի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 119 848 մարդ (2010 թվականի գնահատմամբ)[2]։

Բնակավայր
Պակսե
լաոս.՝ ປາກເຊ
ԵրկիրԼաոս Լաոս
Բնակչություն119 848 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+7
Պակսե (Լաոս)##
Պակսե (Լաոս)
Վատ Լուանգ տաճարը

Պատմություն խմբագրել

1713-ից 1946 թվականներին քաղաքը եղել է Տյամպասակ թագավորության մայրաքաղաքը։ Միավորված Լաոսի թագավորությունում Տյամպասակի ընդգրկուկից հետո քաղաքը կորցրեց մայրաքաղաքի կարգավիճակը, սակայն մնաց որպես հարավային Լաոսի ոչ պաշտոնական մայրաքաղաք։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքում կա միջազգային օդանավակայան, որտեղից կատարվում են չվերթներ դեպի Վիենտյան, Սիեմրեապ և Բանգկոկ։ Մեկոնգի կամուրջը Պակսեն կապում է Թաիլանդի Ուբոնրատչատհանի քաղաքին։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում է գտնվում Տյամպասակի թագավորների նախկին պալատը, որն այժմ վերածվել է հյուրանոցի։ Այստեղ գտնվում է նաև Վան Լուանգ վանքը։ Քաղաքի հյուսիս-արևելքում գտնվում է Բոլավեն սարահարթը, որում գտնվում է ջրվեժների և սրճային տնկատափերի մեծամասնությունը։ Հարավում գտնվում է Վաթ Պհու հին վանքը, ինչպես նաև «Սի Ֆան Դոն» կղզիախումբը, որի կազմի մեջ են մտնում շուրջ 4000 կղզիներ։

Ծանոթագրություններ խմբագրել