Պակիստանյան երաժշտություն

Պակիստանյան երաժշտություն՝ ընկալել է Հնդկաստանի, Աֆղանստանի, Իրանի ժողովուրդների հարյուրամյակներով ստեղծված մշակութային արժեքները։ Առավել ինքնատիպ է ժողովրդական երաժշտությունը՝ յուրաքանչյուր շրջանում տեղական ձևերով, կատարողական արվեստի ավանդույթներով։

Պակիստանցի կավվալի երգիչ Ֆաիզ Ալի Ֆաիզը

Բովանդակություն խմբագրել

Պրոֆեսիոնալ (կամ դասական) երաժշտությունը բովանդակությամբ, արտահայտչամիջոցներով և կատարման տեխնիկայով ավելի բարդ է։ Յուրաքանչյուր երկ կատարվում է ավանդական որևէ ռագայի (լադառիթմական կառուցվածք) իմպպրովիզացիայով։

Պակիստանյանի երաժշտության մեջ տարբերակվում է եվրոպական համակարգին համանման 7 հիմնական տոն, չնայած դրանց լարվածքը տեմպերացված չէ, և օկտավը պարունակում է կիսատոնից ավելի փոքր՝ 22 ինտերվալ (շրուտի)։

13-16-րդ դարերի հայտնի երաժիշտներից են Ամիր Հուսրո, Սուլթան Հուսեյն Շարքի, Միանի Թանսաին, Վաշիդ Ալի Շահ, 20-րդ դարի սկզբից՝ Դիջեկդրալալ, Ռաջանիկանտա, Նազրուլ Իսլամ, Աթուլպրոշադ։

Կոմպոզիտորներ խմբագրել

1960-1970-ական թվականներին ի հայտ են եկել երաժշտության նոր ձևեր և ժանրեր (երգեր, կինոերաժշտություն)։ Այդ ասպարեզում ստեղծագործում են կոմպոզիտորներ Խուրշիդ Անվարը, Մահդի Զահիրը, Սոհայլ Ռաանան և ուրիշներ, հանրահայտ են ռագաներ կատարող երգիչներ Ռոշան Արա Բեգումը, Ֆերդաուսի Հեգումը, Մեհդի Սասանը, նվագածուներ Մունիր Սարհադին, Աբդուլ Ռաշիդ Ռինկարը, Ուսադ Ալլահ Դատտան։

Պրոֆեսիոնալ երաժիշտներ է կրթում Կարաչիի երաժշտության կենտրոնը։

Հիմնադրում խմբագրել

Հիմնադրել է Արվեստների ազգային խորհուրդը, որի նպատակն է երաժշտության և պարի պրոպագանդը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 94  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակիստանյան երաժշտություն» հոդվածին։