Պախելբելի կանոն (PWC 37, T. 337, PC 358), հայտնի է նաև որպես «Կանոն ռե մաժորում» (գերմ.՝ Kanon und Gigue in D-Dur, անգլ.՝ Canon and Gigue in D major for three Violins and Basso Continuo), հանդիսանում է Բարոկկոյի շրջանի գերմանացի կոմպոզիտոր Յոհան Պախելբելի ամենահայտնի ստեղծագործությունը։ Իսկզբանե այն գրվել է երեք ջութակների և գեներալ-բասի համար։

Ստեղծման ստույգ տարեթիվ հայտնի չի, համաձայն ենթադրություններից մեկի[1], կանոնը ստեղծվել է 1694 թվականին՝ Յոյան Քրիստոֆ Բախի ամուսնության առիթով։ Ստեղծագործության մեջ համադրված է կանոն պոլիֆոնիկ խիստ ձևն ու վարիացոն ձևը, որտեղ երեք ձայները ձուլվում են կանոնի մեջ, իսկ չորրորդ ձայնը՝ գեներալ-բասը, նվագում է ինքնուրույն թեմա։

Առաջին անգամ հրապարակվել է 1919 թվականին, առաջին անգամ ձայնագրվել է Արթուր Ֆիդլերը՝ 1940 թվականին:Համաշխարհային ճանաչում ձեռք է բերել 1970-ական թվականներին, Ժան Պայարի «դանդաղ» գործիքավորմամբ, առաջին անգամ իր նվագախմբի հետ ձայնագրվել է 1968 թվականին։ «Կանոն ռե մաժորից» ակորդային հաջորդականությունն օգտագործվել է 1980-ական թվականների մի քանի փոփ-հիթերում, սկսած՝ Village People դիսկո խմբի Go West-ից(1979)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schulze, Hans-Joachim. Johann Christoph Bach (1671—1721) «Organist and Schul Collega in Ohrdruf», Johann Sebastian Bachs erster Lehrer, in Bach Jahrbuch 71 (1985): 70 and footnote 79.
  2. Alan Jones, Jussi Kantonen. Saturday Night Forever: the Story of Disco. 2nd ed. ISBN 9781556524110. P. 103.

Արտաքին հղումներ խմբագրել