Պալացցո Նանի

պալացցո Վենետիկում

Պալացցո Նանի, Վերածննդի պալատ Իտալիայի Վենետիկի Կանարեջո շրջանում[1]։

Պալացցո Նանի
Տեսակպալատ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրԿանարեջո
ՀասցեFondamenta di Cannaregio, 1105, Cannaregio
Անվանված էՆանի ընտանիք
ՊատվիրողՆանի ընտանիք
Քարտեզ
Քարտեզ

Պատմությունը

խմբագրել

Պալացցոն կառուցվել է 16-րդ դարում, եղել է «Կանարեջիո» ենթաճյուղի (հետագայում՝ Նանի Մոցենիգո) Նանի ընտանիքի նստավայրը[2]։ 1680-ական թվականներին պալացցոյի տեսքը վերափոխվեց ըստ Ալեսանդրո Վիտտորիայի նախագծի, ով կատարեց նաև ներքին հարդարանքը[3]։ Իր ոսկե տարիներին պալատում է գտնել արվեստի զգալի հավաքածու՝ բաղկացած հռոմեական դարաշրջանի գտածոներից[4]։ Գլխավոր մուտքը զարդարված էր հյուպատոսների երկու մեծ արձանիկներով[5]։

Պալացցոն Նանիին է պատկանել մինչև 1810 թվականը, երբ նրանք տեղափոխվեցին Սան Տրովասո՝ Պալացցո Բարբերինի Նանի Մոցենիգոյում ապրելու համար[6]։ 1859 թվականին պալացցոն գրավվեց ավստրիական բանակի կողմից, որն այն վերածեց զորանոցների, այնուհետև այն օգտագործվեց որպես դպրոց։ Արվեստի հավաքածուի նմուշները աստիճանաբար ցրվեցին[7]։

2002 թվականին պալացցոն կարևորագույն վերանորոգման ենթարկվեց։

Ճարտարապետությունը

խմբագրել

Պալացցո Նանիի դիմային ճակատը չորս մակարդակի է ունի՝ ներառյալ առաջին հարկը և միջանկյալ մասը ։ Շենքի ճակատն այսօր բավականին անզարդ, անհամաչափ է 19-րդ դարի զանգվածային հավելումների շնորհիվ, որոնք ամբողջ շենքն ընդլայնում են աջ ուղղությամբ։ Պատուհանների դասավորվածությունը բավականին կանոնավոր է և քառակամարիների ձև ունի, հոյակապ հարկերից նրանք ունեն պատշգամբ։ Առաջին հարկում գտնվող յուրաքանչյուր կամարի կողմում կան քարե զինանշաններ։

Ներքին հարդարանքը նույնպես վերագրվում է Վիտտորիային, որոնք առաջին հարկի ընդունարանում սվաղվածքով և որմնանկարներով դեռ լավ պահպանված են։

Մի ժամանակ պալատի կողքին կար պարտեզ. այդ տարածքն այսօր վերակառուցված է։

Տես նաև

խմբագրել
  • Պալացցո Էրիցցո Նանի Մոցենիգո

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. VV, AA (2011). Italia Nostra 436/2008. Quei giganti contro la natura: Associazione Nazionale per la tutela del Patrimonio Storico, Artistico e Naturale della Nazione (իտալերեն). Gangemi Editore spa. էջ 22. ISBN 9788849265118. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  2. Perl, Henry (1894). «Venezia» (անգլերեն). Scribner. էջ 50. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  3. Roeck, Bernd (1991). Arte per l' anima, arte per lo Stato.: Un doge del tardo Quattrocento ed i segni delle immagini (իտալերեն). Centro Tedesco di Studi Veneziani. էջ 5. ISBN 9783799547406. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  4. Quadri, Antonio (1821). Otto giorni a Venezia (իտալերեն). F. Andreola. էջ 206. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  5. Palazzo Bonfadini-Vivante (իտալերեն). AMAV. 1995. էջ 13. ISBN 9788877431516. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  6. Setton, Kenneth Meyer (1976). The Papacy and the Levant, 1204-1571 (անգլերեն). American Philosophical Society. էջ 21. ISBN 9780871691613. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին. «Palazzo Nani vittoria.»
  7. Douglas, Hugh A. (2013). Venice on Foot (անգլերեն). Read Books Ltd. ISBN 9781447486091. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.