Բազար, քաղաք Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Բազարի գավառակում[1][2]։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։

Քաղաք
Բազար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառԵվդոկիայի գավառ
Այլ անվանումներԱդինա, Աթինա, Բազար-Բեյլան, Պազար, Պեզար
Մակերես215 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն14 335 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Տեղաբնականունբազարեցի
Ժամային գոտիUTC+3
Բազար (Աշխարհ)##
Բազար (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքն ուներ գեղեցիկ դիրք և թաղված էր այգիների ու ծառաստանների մեջ։

Պատմություն խմբագրել

Ըստ ենթադրությունների բնակավայրը հին Ադինա կամ Աթինա քաղաքն է։

Քաղաքը քարուքանդ արվեց, իսկ հայ բնակչությունը կոտորվեց կամ բռնությամբ տեղահանվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջերին ուներ 300 տուն թուրք և 115 տուն՝ 1200 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու այգեգործությունն էր[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 542

Աղբյուրներ խմբագրել