Իսաակ Պադիլյա

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Պադիլյա Իսաակից)

Իսաակ Կանյադաս Պադիլյա (իսպ.՝ Isaac Padilla Cañadas , մարտի 23, 1996(1996-03-23)[1], Օսպիտալետ դե Լյոբրեգատ), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեուս Դեպորտիվո Բ» ակումբի հարձակվող։

Իսաակ Պադիլյա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1996(1996-03-23)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Օսպիտալետ դե Լյոբրեգատ
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Ֆուտբոլով զբաղվել է «Լա Ֆլորիդա», «Կորնելյա», «Դամմ» և «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբներում[2]։ 2013/14 թվականների մրցաշրջանի ընթացքում խաղալով «Դամմի» կազմում` 24 խաղում խփել է 17 գնդակ, որից հետո հրավեր է ստացել Բարսելոնայից։ Լինելով «Բարսելոնայի» պատանեկան թիմի կազմում` նաև լավագույն ռմբարկուններից մեկն էր և խաղում էր ՈւԵՖԱ-յի լիգայի պատանեկան առաջնությունում[3]։

2016 թվականի ամռանը դարձել է «Սաբադելյա» ակումբի երկրորդ կազմի խաղացող։ Թիմի կազմում անցկացրել է կես տարի` խաղալով Իսպանիայի` իր նշանակությամբ չորրորդ դիվիզիոնում[4]։

2017 թվականի հունվարին պայմանագիր է կնքել անդորրական «Սան-Ժուլիա» ակումբի հետ[5]։ Անդորրայի առաջնությունում իր նորամուտն է նշել 2017 թվականի փետրվարի 5-ին` խաղալով «Լուզիտանսա» ակումբի դեմ։ Գլխավոր մարզիչ Լուիս Բլանկոն իսպանացուն խաղադաշտ է դուրս բերել երկրորդ խաղակեսի սկզբում, և նա մրցակիցի դարպասին գոլ է խփել, ինչի շնորհիվ խաղն ավարտվել է ոչ-ոքի (1-1)[6]։

2017 թվականի ապրիլի 8-ին անդորրական դերբիի ժամանակ, «Սանտա-Կոլոմա» ակումբի դեմ խաղում, դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Այդ խաղն ավարտվել է 3-3 հաշվով[7]։

2017 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել «Ռեուս Դեպորտիու» ակումբի պահեստային թիմի հետ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Профиль игрока» (իսպաներեն). futbolbasecatala.cat. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  3. «Carbonell e Padilla» (իսպաներեն). newsfcbarcelona.com. 29.11.2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Профиль игрока» (իսպաներեն). lapreferente.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  5. Víctor Duaso (27.01.2017). «De la Youth League a la Lliga» (կատալաներեն). Diari Bondia Andorra. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  6. «Golejada de líder al cuer» (կատալաներեն). Diari Bondia Andorra. 06.02.2017. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  7. Víctor Duaso (10.04.2017). «El Don Denis manté les distàncies» (կատալաներեն). Diari Bondia Andorra. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Doble golejada i nou fitxatge del CF Reus B Cambrils» (կատալաներեն). cfreusdeportiu.com. 13.08.2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել