Չուռոս, քաղցր, տապակված թխվածքաբլիթ եփովի խմորից։ Ունի բազմագագաթ կտրտված աստղի տեսք կամ պարզապես կտրտված շրջանի տեսք։ Չուրոսի հայրենիքը Պորտուգալիան է, որտեղ չուրոն ավանդաբար մատուցում են նախաճաշին։

Չուռոս
Չուռոյի բաղադրիչները
Ենթատեսակfritter? և Հրուշակեղեն
Առաջացման երկիր Ֆրանսիա,  Պորտուգալիա և  Իսպանիա
 Churros Վիքիպահեստում
Պատրաստումը
Չուրոյի ձևը

Չուրոսի տարածումը խմբագրել

Չուռոսն լայն տարածում է գտել նաև Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ի հարավային մասում և Կարիբյան ծովի իսպանախոս կղզիներում։

Տեսակներ խմբագրել

Տարածված են չուրոյի 2 տեսակներ.

  • բարակ, մասնատված աստղի տեսքով, իսկ երբեմն` պայտաձև կամ լասսոյի տեսքով (ծայրին հանգույց ունեցող պարան)
  • բարակ կամ հաստ երկար (իսպ.՝ churros rectos) կլոր կամ մասնատված աստղաձև

Չուռոսի տեսքը կախված է պատրաստման եղանակից. եթե օգտագործվում է հատուկ սարք, ապա կարելի է ստանալ աստղաձև չուռոսներ, եթե պատրաստվում է ձեռքով, ապա դրանք պարզապես կլոր են լինում։

Հանդիպում են լցոնված չուռոսներ (իսպ.՝ churros porra) և շոկոլադե գլազուրով չուռոսներ (իսպ.՝ churros de chocolate

Ի սկզբանե չուռոսները պարզապես կլոր էին, քանի որ չուրոների տարբեր տեսակներ պատրաստելու համար սարքերը հայտնվել են համեմետաբար ուշ։

Մատանու տեսքով փքաբլիթները` այսպես կոչված «իսպանական փքաբլիթները» չուռոս չեն կոչվում։ Այդպիսի փքաբլիթները տարբեր անվանումներ ունեն` կախված լցոնից և փոշուց. բունուելո (իսպ.՝ buñuelo), դոնաթ (իսպ.՝ dónut) և այլն։

Մատուցում խմբագրել

 
Շոկոլադով չուռոններ

Իսպանացիների մոտ ընդունված է չուռոսները ընկղմել տաք շոկոլադով բաժակի մեջ կամ չուռոսի հետ մատուցել կաթով սուրճ։

Արտաքին հղումներ խմբագրել