Չորս եղանակ (բաղնիք)

Չորս եղանակ բաղնիք (պարսկերեն՝ حمام چهارفصل), գտնվում է Իրանի Արաք քաղաքում։ Այն թվագրվում է Ղաջարական Պարսկաստանի ժամանակաշրջանով և ունի երկու առանձին բաժնիններ` կանանց ու տղամարդկանց համար։ Ժամասենյակի հախճապակե աշխատանքը և հյուսաձև սյուները, ինչպես նաև` բաղնիքի ամբողջ հատակագիծը հետաքրքրություն են ներկայացնում։ Կառույցը վերակառուցվել է որպես թանգարան` անհրաժեշտ վերանորոգումներից հետո[2]։

Չորս եղանակ
سر بینه حمام چهارفصل.jpg
ՏեսակՀամամ և մշակութային արժեք
ԵրկիրFlag of Iran.svg Իրան[1]
ՏեղագրությունArak County?[1]
ՎայրԱրաք[1]
Չորս եղանակ բաղնիքի համայնապատկերը

Չորս եղանակ բաղնիքն Արաքում Իրանի ամենաընդարձակ բաղնիքն է եղել։ Այն կառուցվել է Ղաջարական շրջանում` Հաջի Մուհամադ Իբրահիմ խանսարիի կողմից։ Շենքի ներսում առկա հախճապակե ձևավորումը ցուցադրում է մարդկանց, կենդանիներ և բույսեր։ Բաղնիքի չորս անկյուններում պատկերված տարվա չորս եղանակները կապված են շինության անվանման հետ։ Բաղնիքը միակն է, որտեղ առանձացված մաս կա կրոնական փոքրամասնությունների համար։ Չորս եղանակ բաղնիքը ներառված է Ազգային ժառանգության ցանկում[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Chahar Fasl (Four - Season) Bath house in Arak, Iran» (չաշխատող հղում)
  3. «10 historic bathrooms of Iran»։ راسخون։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին։ Վերցված է 2021-06-18 

Արտաքին հղումներԽմբագրել