Ջոմախտու[1] (այժմ կոչվում է Չոմախտուր ադրբ.՝ Çomaxtur), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։ Ռուսական 10-վերստանոց քարտեզում գյուղը նշված է Չոմխտուր անվամբ։

Գյուղ
Ջոմախտու
Çomaxtur
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար
Հանրապետություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն3․050 մարդ
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ջոմախտու (Ադրբեջան)##
Ջոմախտու (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Ջոմախտու գյուղը գտնվել էր պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, Նորաշեն քաղաքի 5 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի ձախ ափին, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում[2]։

Բնակչություն խմբագրել

1831 թվականին ուներ 125, 1906 թվականին՝ 683, իսկ 1974 թվականին՝ 1600 թուրք բնակիչ[2]։

Հուշարձան խմբագրել

Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ[2]։

Այլ տեղեկատվություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991 թվական, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 267